Արցախում քաջաբար զոհված հայ զինվորների դիերը տեղափոխել են Երևան

Արցախում մարտական գործողությունների հետևանքով քաջաբար զոհված հայ զինծառայողների մոտ 10 դիեր երեկ արդեն տեղափոխվել են Երևան:
Զոհված զինծառայողներից մեկը Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից է:
Քաջաբար զոհված 20-ամյա Քյարամ Սլոյանն առաջիկայում զորացրվելու էր: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կապետյանը:
Քյարամ Սլոյանն ունի 4 եղբայր և մեկ քույր, բնակվում էր հոր և մոր հետ:
Բազմազավակ այս ընտանիքին ապրում է տնակում (դոմիկում), իսկ սոցիալական պայմանների մասին այս դեպքում խոսելն ավելորդ է:
Երևան տեղափոխված քաջաբար ընկած զինվորները, ինչպես մայրաքաղաքից են, այնպես էլ՝ ՀՀ տարբեր մարզերից:
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ  ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի  ձեռնարկել է  ակտիվ հարձակողական գործողություններ` կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ: Ադրբեջանական զինուժը գնդակոծում է նաեւ հայկական գյուղերը, որի հետեւանքով տուժել են քաղաքացիական անձինք` երեխաներ, որոնցից մեկը մահացել է, մեծ վնասներ են պատճառվել խաղաղ բնակավայրերի շինություններին, այդ թվում` դպրոցներին, գյուղացիների տներին, ենթակառուցվածքներին: Ադրբեջանի ռազմական ակտիվ գործողությունները շարունակվել են նաեւ ապրիլի 3-ին:
ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել եւ իրականացնում են համարժեք գործողություններ: Վերջին երկու օրվա մարտական գործողությունների արդյունքում ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած սանձահարման գործողությունների հետեւանքով հակառակորդը զգալի կորուստներ է կրել: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` ոչնչացվել է հակառակորդի 16 տանկ, 7-ից ավել այլ զրահատեխնիկա, 3 անօդաչու թռչող սարք, երկու ուղղաթիռ:
Ապրիլի 2-ի տվյալներով ադրբեջանցիների զոհերի թիվն անցնում է 200-ը: Նույն օրվա դրությամբ` Ղարաբաղի զինված ուժերն ունեցել է 18 զոհ, եւս 35-ը` վիրավորվել:
 

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am