Վեհափառի հետ կարողացել ենք խոսակցության անկեղծ և բաց մթնոլորտ ունենալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 22-ին, կառավարությունում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ևու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Այդ մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վեհափառ Տեր, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Վեհափառ Տեր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ուրախ եմ շատ Ձեզ տեսնելու և հանդիպելու համար: Իհարկե, մենք նախկինում հանդիպել ենք, և ես ջերմությամբ եմ հիշում Անթիլիաս կատարած իմ այցելությունը՝ Ձեր գործունեության հոբելյանի առիթով: Վեհափառ Հայրապետի հետ մեր հանդիպումները պարբերաբար են: Դրանց մի մասը լուսաբանվում են, մյուս մասը չի լուսաբանվում, և ես շատ կարևոր եմ համարում այս շփումը, այս խոսակցությունը: Եթե անկեղծ ասեմ, նույնիսկ մտածում եմ, որ խոսակցությունը դեռ չի էլ սկսվել, որովհետև սա մի շրջան էր, երբ մենք առավել թերևս զգուշավոր ենք մոտենում հարցերին, և դա բնական է: Բայց ես կարծում եմ, որ այս ընթացքում մի բանում հաջողել ենք՝ կարողացել ենք խոսակցության իսկապես անկեղծ և բաց մթնոլորտ ունենալ: Հատկապես այս խոսակցությունը կարևոր է մեր երկրի ապագայի վերաբերյալ, մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որովհետև կարծում եմ, որ մեր համազգային օրակարգի քննարկման շատ կարևոր առաքելություն ունենք և մեր համազգային օրակարգի ձևավորման շատ կարևոր առաքելություն ունենք:

Վեհափառի հետ կարողացել ենք խոսակցության անկեղծ և բաց մթնոլորտ ունենալ. Փաշինյան
Մենք գիտենք մի բան. և՛ մենք, և՛ մեր ժողովուրդը, և՛ մեր եկեղեցին, և՛ մեր հոգևոր դասը մի բանում համաձայն ենք, որ մենք չենք պարտվելու և պիտի հաղթենք այն մարտահրավերին հանդիման, որը մեր պետության, մեր ժողովրդի առաջ է, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, Սփյուռքի: Համոզված եմ, որ այսպիսի շփումը, եկեղեցու հետ մեր հարաբերությունները և շփումը, քննարկումներն այս հարցում ունեն կարևոր և վճռական նշանակություն: Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար և շնորհակալ եմ այցելության համար»: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքում նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Այսօր ուրախ առիթ ունենք Ձեզ այցելելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի՝ Արամ Առաջինի հետ: Շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ ընձեռել եք: Արամ Առաջին կաթողիկոսը, ինչպես գիտեք, մի քանի օր է, որ արդեն գտնվում է Հայաստանում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և մենք միասնաբար այս օրերին անդրադարձ ունեցանք մեր եկեղեցուն հուզող, մեր եկեղեցու առջև ծառացած զանազան հարցերի, խնդիրների, ինչպես նաև քննարկման նյութ եղավ մեր միջև մեր ազգային կյանքը հուզող հարցերն ու խնդիրները: Արամ Կաթողիկոսին, անշուշտ, մենք ներկայացրեցինք, որ Ձեր հրամանով ստեղծված է մի հանձնախումբ պետության և եկեղեցու միջև առկա հարցերն ուսումնասիրելու, քննելու և դրանք բարվոք լուծման առաջնորդելու: Նաև, բնականաբար, մենք անդրադարձանք մեր եկեղեցու առաքելությանը, մեր ազգային կյանքում, մեր հոգևոր կյանքում՝ կարևորելով մեր գործունեությունը մեր ժողովրդի հոգևոր միասնության, մեր ժողովրդի ազգային միասնության, ինչպես նաև մեր երկրի կյանքի առաջընթացի համար: Մենք ընդգծեցինք, մասնավոր կարգով, անհրաժեշտությունը, որպեսզի մեր երկրում տիրի կայունությունը, տիրի սիրո մթնոլորտը: Եվ հայ եկեղեցին այս առումով, ինչպես ողջ մեր պատմության ընթացքին, երբ ունեցել ենք պետություն, պետականություն, միշտ եղել է պետության կողքին և իր զորակցությունն է բերել պետության ապահով, անվտանգ գոյությանը և նրա ազգանվեր գործունեությանը: Այս աշխատանքները մենք այլ առիթներով էլ բազմիցս ասել ենք, որ Հայ առաքելական եկեղեցին պիտի շարունակի նույն նախանձախնդրությամբ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա միասնական ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները, բոլոր խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր երկրի, մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի առջև: Բնականաբար, դա թե՛ Արցախի անկախ պետականության ճանաչման հարցն է, թե՛ Հայոց ցեղասպանության, և թե՛ մեր երկրի կայուն, ապահով, առաջընթաց կյանքը: Մենք կրկին անգամ ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել այսօրվա հանդիպման համար և մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, Ձեր գործունեության հաջողությանը»:
Վեհափառի հետ կարողացել ենք խոսակցության անկեղծ և բաց մթնոլորտ ունենալ. Փաշինյան
Այնուհետև խոսքով է հանդես եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով, մասնավորապես, նշել է. «Սիրելի պարոն վարչապետ, ահավասիկ սա մեր երկրորդ հանդիպումն է, և այս անգամ ավելի պաշտոնապես՝ որպես վարչապետ ողջունում եմ Ձեր առաքելությունը, որովհետև հայրենակերտումին նվիրված որևէ անձի գործը սովորական իմաստով գործ չէ, այլ իր էությամբ և նպատակով առաքելություն է, և այդ առաքելությունը պետք է կատարվի կոչումի գիտակցությամբ: Եվ ես վստահ եմ, որ այս գիտակցությամբ Դուք լծված եք այս առաքելությանը՝ Ձեր շուրջն ունենալով պատասխանատուներ, երիտասարդ տարրեր նույն առաքելության ճանապարհին: Հետևաբար, Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և ամբողջական հաջողություն, ինչպես միշտ ասել եմ, կկրկնեմ. Ձեր հաջողությունը հայրենիքի հաջողությունն է, հայրենիքի հաջողություը մեր ամբողջ ազգի հաջողությունն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության սահմաններից անդին հարաբերաբար Սփյուռքին որոշ պատասխանատվություններ ունի: Հետևաբար, ես Ձեր առաքելությունն ավելի համապարփակ կերպով եմ տեսնում: Իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Այդ հանձնառությամբ Դուք այս առաքելությանը լծվեցիք և Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել: Հանգրվանային կերպով առաջատվական ընթացքով իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները, ակնկալությունները իրագործվեն: Եվ այս ընթացքի մեջ նաև իմ սպասումս է, որ կարևորությամբ շեշտեք բազմակարծիքության բերելիք նպաստը Ձեր առաքելությամբ՝ թե՛ խորհրդարանից ներս, թե՛ խորհրդարանից դուրս: Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն՝ մեր համազգային արժեքների և իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք: Եթե կան բևեռացումներ, այդ բևեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարևոր եմ համարում: Ուրախ եմ, որ Ձեր խոսքի մեջ կարևորությամբ անդրադարձաք եկեղեցու դերին: Վեհափառն ինքն էլ ասաց, որ եկեղեցի-պետություն այս հարաբերությունները, ավելի ճիշտ՝ գործակցությունը, պիտի ասեմ, նկատի ունեմ հրամայական է թե՛ ազգաշինության, թե՛ հայրենակերտումի իմաստով: Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ: Ինչպես ասացի, այդ տարբերությունները պետք է դառնան վերջին հաշվով հարստացուցիչ, որովհետև մենք բոլորս էլ նույն օղակի մեջ ենք և նույն ճամփի վրա ենք գտնվում: Հետևաբար, պարոն վարչապետ, մեկ անգամ ևս Ձեզ մաղթում ենք հաջողություն Ձեր առաքելության մեջ: Աստված պահի Ձեզ և մեր սիրելի հայրենիքը»:

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am