Ավելի հզոր ջրածնային ռումբերի փորձարկումներ կկատարվեն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կոչ է արել երկրում ավելի հզոր ջրածնային ռումբերի փորձարկումներ կատարել «արդեն ձեռք բերված փորձի հիման վրա»: Այս մասին նա հայտարարել է Փխենյանում Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենքում գիտնականներին, տեխնոլոգներին և աշխատողներին, որոնք ներդրում են ունեցել հունվարի 6-ին ջրածնային ռումբի փորձարկման գործում, կուսակցական և պետական մրցանակների հանձնման միջոցառման ժամանակ: «Փորձարկումը ցույց է տվել Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի Կորեայի հզորությունն ու անպարտելիությունը, սարսափ է սերմանել ամերիկացի իմպերիալիստների և նրանց կողմնակիցների սրտերում»,-ասել է Կիմ Չեն Ինը:
