Սահմանադրական վերմակը փորձում են տեղափոխել իրենց շահերի դաշտ . Նարինե Դիլբարյան

«Կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների մասին ոչինչ չկար, այնինչ «Իմ քայլի» նախընտրական ծրագրում և դրանից առաջ էլ հնչում էին խոստումներ՝ Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ: Իսկ ՀԱԿ-ի առաջարկի մեջ ես տեսնում եմ միակողմանի մոտեցում:Սահմանադրական վերմակը փորձում են տեղափոխել ոչ թե՝ ընդհանրական, այլ՝ իրենց շահերի դաշտ: Հետևաբար, սահմանադրությունը փոփոխել նրա համար, որ վերադառնանք կիսանախագահական համակարգի՝ իմ կարծիքով՝ այնքան էլ նպատակահարմար չէ: Սահմանադրությունը պետք է փոփոխվի, բայց ոչ միայն այդ հատվածով»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան, քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը: Խնդիրը ոչ թե սահմանադրության, այլ մեր որակի մեջ է,կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: