Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար: Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»,-նշված է նախարարի գրառման մեջ: