«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։ Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան քննադատել ՀՀԿ-ին՝ ասելով, թե դուք և ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։ Հետևաբար, եթե տվել եք, էլ ինչո՞ւ եք քննադատում։ Հերթով անդրադառնամ այս զառանցանքներին։ 1. Հիշեցման կարգով ասեմ, որ հանրապետականը միակ խորհրդարանական կուսակցությունն էր, որ չի ողջունել Փաշինյանի հեղաշրջումը։ Կրկնում եմ՝ միակ։ 2. Ես և իմ հանրապետական գործընկերները Նիկոլի իշխանության առաջին իսկ օրվանից խիստ քննադատել ենք նոր իշխանության ապաշնորհ քաղաքականությունը, երբ այդ ժամանակ շատերը դամքաշություն են արել։ 3. Ո՞ւր էիք դուք, երբ ասֆալտին փռելու և մտածել ու նոր խոսելու սպառնալիքներ էին հնչեցնում, Շարմազանով 42 էին գրում... Ո՞ւր էիք։ Չէիք երևում. շատ խորն էիք կորել... Շատ։ 4. Ո՞ւր էիք, երբ նախագահ Քոչարյանին էին ձերրբակալում։ ՀՀԿ-ն միակ ուժն է, որ պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։ 5. Ո՞ւր էիք, երբ հոկտեմբերի 2-ին կառավարության ղեկավարը, արհամարհելով օրենսդիր մարմնի անկախության սկզբունքը, պաշարել էր Ազգային ժողովը։ 6. Ո՞ւր էիք, երբ քարոզարշավի ընթացքում անասելի ճնշումների էին ենթարկում ՀՀԿ-ի կողմնակիցներին ու մատ թափ տալիս Արցախի ներկայացուցիչների վրա։ Շարքը երկար է, պատասխանը կարճ։ Չկայիք... Այս ամիսները բավարար պետք է լինեին ձեզ հասկանալու համար, որ ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի ազգային ու ժողովրդավարական Հայաստանի ջատագովը։ Մեր պայքարը հանուն հզոր Հայաստանի Հանրապետության է ու Արցախի։ Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել այդ վեհ գաղափարին ծառայելուց։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ»։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
«Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am