Պարզվել է. Ստամբուլի ահաբեկչության բոլոր զոհերը Գերմանիայի քաղաքացիներ են
Երեքշաբթի Ստամբուլում իրականացված ահաբեկչության բոլոր 10 զոհերը եղել են Գերմանիայի քաղաքացիներ՝ հայտնել է Թուրքիայի իրավապահ մարմինների աղբյուրը։ Մինչ այս պահը պաշտոնապես հաղորդվել էր 8 գերմանացի զբոսաշրջիկների մահվան մասին։ Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 15-ը։
