Հայկական կործանիչներն ընդդեմ՝ իսրայելական անօդաչուների

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ Ռուսաստանից կարող է գնել 16 հատ Су-30СМ կործանիչներ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է գերատեսչության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ես չեմ կարող հստակ թվեր ասել: Պաշտպանության նախարարն էլ հստակ թիվ չի ասել, որ հենց 12 է: Դա ստորաբաժանման նվազագույն չափն է, որի ուղղությամբ մտածում ենք՝ դա էսկադրիլիան է: Այն կարող է բաղկացած լինել 10, 12 կամ 16 ինքնաթիռներից: Հստակ թիվ դժվար է ասել», - նշեց Հովհաննիսյանը: «Ազատության» հստակեցնող հարցին՝ այսինքն չի՞ բացառվում, որ Հայաստանը ունենա ոչ թե 12, այլ 16 Су-30СМ կործանիչներ, ՊՆ խոսնակն արձագանքեց․ - «Ոչինչ չի բացառվում»: Հիշեցնենք՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ "РИА Новости" լրատվական գործակալության հետ զրույցում ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը պլանավորում է 4 հատ Су-30СМ կործանիչները ստանալ 2019-ի վերջին-2020-ի սկզբին։ Հարցին, թե քանի՞ նման կործանիչ Հայաստանը կցանկանար ձեռք բերել, Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի մասին է։ Հարցին էլ՝ արդյոք Հայաստանը այդ օդանավերը ձեռք է բերում վարկայի՞ն միջոցներով, մասնավորապես՝ 100 միլիոն ռուսական դոլարի վարկով, Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Հստակ չեմ կարող ասել և սխալ կլինի ասեմ, թե որ տեխնիկան ինչով է ձեռք բերվում, ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերվող զինտեխնիկան ընդհանրապես՝ դա միայն վարկային միջոցներով չի ձեռք բերվում, ձեռք է բերվում նաև այլ՝ մեր սեփական միջոցներով ևս: Եվ դա չի վերաբերում միայն Су-30-ին՝ մենք նաև այլ զինատեսակներ ենք ձեռք բերում»: Ռուսաստանից 16 կործանիչներ գնելու տեղեկությունների ֆոնին՝ Ադրբեջանից էլ են տեղեկություններ սփռվում: Իսրայելական Aeronautics ընկերությունը նոր համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ՝ առաջիկա երկու տարում 13 միլիոն դոլարի հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ: Համաձայնագիրը կնքվել է ընկերության դեմ Իսրայելի պաշտպանության նախարարության սկսած հետաքննությունից հետո, երբ պարզվել էր, որ 2017-ին նույն այդ ընկերությունը, պաշտոնական Բաքվի պահանջով, համաձայնել էր Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքի կարողությունները ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ. վիրավորվել էր երեք հայ զինծառայող: Միջադեպի մանրամասները հայտնի չեն, գործը քննվում է դռնփակ նիստում: Տեղական լրատվամիջոցները, սակայն, պնդում են, որ սկզբում ընկերության շարքային աշխատակիցները հրաժարվել են զենքը փորձարկել մարդկանց ուղղությամբ, սակայն ավելի ուշ Բաքու են մեկնել ընկերության ղեկավարներն ու ստանձնել անօդաչու թռչող սարքի կառավարումը: Հիշեցնենք, որ այս միջադեպը մեծ աղմուկ էր բարձրացրել, Իսրայելի իրավապահները մեղադրանքներ էին առաջադրել ընկերության ղեկավարներին, ինչպես նաև՝ արգելանք դրել օտարերկյա արտահանումների վրա: Քննությունը չավարտված, սակայն, փետրվարի սկզբին անակնկալ հայտարարվեց, թե Իսրայելի ՊՆ-ն վերանայել է իր որոշումն ու վերացրել արտահանումների արգելանքը: Երկու շաբաթ չանցած Aeronautics Defense Systems-ը հաղորդեց, որ բազմամիլիոնանոց համաձայնագիր է կնքել առանցքային գործընկերոջ հետ: Վաճառվող զենքը՝ Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքը կարող է 1-2 կգ պայթուցիկ նյութ տեղափոխել, շուրջ երեք ժամ մնալ օդում, բազմաֆունկցիոնալ տեսախցիկով ցերեկային և գիշերային նկարահանումներ կատարել, կատապուլտից մեկնարկելուց հետո ինքնուրույն հսկել տարածությունը՝ խոցելով շարժվող ու անշարժ թիրախներ: 2016-ին Ադրբեջանը նույն այդ անօդաչու թռչող սարքերով խոցել էր հայկական մի ավտոբուս, յոթ մարդ զոհվել էր: Նոր, բազմամիլիոնանոց գործարքին հայկական կողմը դեռ պաշտոնապես չի արձագանքել: Ավելի վաղ՝ ամսվա սկզբին, արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը պատրաստվում է բարձրաձայնել հարցը երկկողմ և բազմակողմ հանդիպումների ժամանակ: «Պետք է ուղղակի ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես հղենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է», - ասել էր Նաղդալյանը: Իսրայելի պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել, թե ինչու են վերստին թույլատրել զենքի մատակարարումը ադրբեջանական բանակին: Փորձագետները, սակայն, պատահական չեն համարում, որ որոշումը կայացվել է ճիշտ այն օրերին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պատրաստվում է փետրվարի վերջին պաշտոնական այց կատարել Իսրայելի հետ թշնամական հարաբերություններով հայտնի Իրան: Մետաքսյա Շալունց

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am