Ռուսաստանի սեւ շրջափուլը. միջուկային պատերազմի վտանգը` 21-րդ դարի սպառնալիք

Առաջիկա երկու շաբաթներին Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ` Ազովի ծովում ցուցաբերած ագրեսիվ պահվածքի համար, Բրյուսելում հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով, պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի քաղաքականության փոփոխությանը հասնելն է․ - «Առայժմ, սակայն, մենք Ռուսաստանի գործողություններում որևէ փոփոխություն չենք նկատում»: Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի քայլերն, ինչպես նկատում ենք, չեն դադարում, ավելի ու ավելի են երկարաձգվում: Ակնհայտորեն արևմուտքը Ռուսաստանը «մաշելու» քաղաքականություն է վարում, ակնկալելով՝ պայթյուն ներսից, որն ի դեպ չի կարելի բացառել նույնիսկ Պուտինի հզորության առկայության դեպքում: Միաժամանակ Մյունխենում ավարտված անվտանգության գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկը փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրի չեղարկումն էր: Թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը համաձայն են, որ «սառը պատերազմի» տարիներին կնքված պայմանագիրն ընձեռել է 3 տասնամյակների ընթացքում կայունություն ապահովելու հնարավորություն, որ այդ փաստաթղթից հրաժարվելը վնասակար է աշխարհի համար, բայց և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը միմյանց են մեղադրում պայմանագրից դուրս գալու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենում Մոսկվային կոչ է արել հրաժարվել նոր հրթիռից և այդպիսով փրկել փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագիրը: «Մենք հորդորում ենք Ռուսաստանին կատարել պայմանագիրը, բայց պատրաստվում ենք նաև ապրել մի աշխարհում, որտեղ չի գործի նման պայմանագիր և կլինեն Եվրոպայում ավելի մեծ թվով ռուսական հրթիռներ, ՆԱՏՕ-ն արդեն սկսել է աշխատել այդ ուղղությամբ, ես չեմ ցանկանա կանխատեսել, թե ինչ կլինի», ըստ «Ազատության» ասել է Ստոլտենբերգը: Նա հավելել է, որ դաշինքի միացյալ և հաշվարկված պատասխանն այնուամենայնիվ «չի ենթադրում Եվրոպայում ցամաքային տեղակայման միջուկային հրթիռներ»: Երբ Վաշինգտոնը, ապա Մոսկվան հաղորդեցին ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչյովի և Ռոնալդ Ռեյգանի կնքած պայմանագրից դուրս գալու մասին, փորձագետներն անմիջապես ահազանգեցին, որ արդյունքում անխուսափելիորեն վտանգի տակ կհայտնվի նաև ավելի ծանր քաշային կատեգորիայի՝ ռազմավարական հարձակողական սպառազենի կրճատման պայմանագիրը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Մյունխենում ասել է, որ Մոսկվան պատրաստ է սկսել քննարկումները: «Պայմանագրի ժամկետը սպառվում է 2021-ին, բայց ժամանակն արագ է անցնում, մենք Միացյալ Նահանգներին արդեն առաջարկել ենք սկսել քննարկումները՝ պայմանով, որ պետք է հստակ պատկերացում ստանալ որոշ սուզանավերի և ծանր ռմբակոծիչների հրթիռներն ապամիջուկայնացնելու ամերիկացիների որոշման վերաբերյալ»,- ասել է Լավրովը: Նա պարզաբանել է, որ փաստաթուղթը տալիս է այդ հնարավորությունը՝ պայմանով, որ մյուս կողմը դա տեխնիկապես ընդունելի կհամարի: Այս պահին, ըստ Լավրովի, Մոսկվան ամերիկացիներից հստակ պարզաբանումներ դեռ չի ստացել: New START պայմանագիրը, որը Մոսկվայում անվանում են СНВ-3 (Договор между Российской Федерацией и Соединёнными Штатами Америки о мерах по дальнейшему сокращению и ограничению стратегических наступательных вооружений), 2010-ի ապրիլի 8-ին Պրահայում ստորագրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի այն տարիների ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, հիշեցնում է ռադիոկայանը: СНВ-3-ը 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ է մտել 10-ը տարով: Նախքան ժամկետի սպառումը կողմերը կարող են այն երկարաձգել ևս 5 տարով: Երկու նշված պայմանագրերի ճակատագրերը փոխկապակցված են: Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման փաստաթղթի չեղարկումը կտևի կես տարի: Եթե այդ ընթացքում ոչինչ չփոխվի, կողմերն առանց կաշկանդվելու կսկսեն ստեղծել ու տեղակայել նոր զինատեսակներ: Վաղ թե ուշ կողմերից մեկը կասի, թե հակառակորդի նոր զինատեսակն իր որակներով չի զիջում ռազմավարական հարձակողական հրթիռներին, ուստի պետք է ստեղծել դրա հակակշիռը: Այդպիսով, Մոսկվան և Վաշինգտոնը, մեկը մյուսին մեղադրելով, ի վերջո կհրաժարվեն նաև СНВ-3 պայմանագրից: Նկատենք, որ հզոր սպառազինություն է ստեղծում նաև Չինաստանը, տեխնիկական պարամետրերով եռյակին մոտենում են Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան: Այսինքն, 21-րդ դարի առաջին կեսին կարող է ընթանալ սպառազինությունների մրցավազքը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am