Կաթսան եռում է. ընդդեմ Հայաստանի նոր «ճաշ է եփվում» Մոսկվայում

Մի քանի օր է ռուսական մեդիան ողողված է հայկական թեմաներով՝ հայկական հեղափոխությունը Ռուսաստան տեղափոխելուց մինչև ղարաբաղյան թեմայով ակտիվ քննարկումներ են ընթանում: Ակնհայտորեն Ռուսաստանը մտել է Հայաստանի իշխանություններին ինչ-որ բան «հասկացնելու» ռեժիմ: Ռուսական RT-ն վերջերս հրապարակել էր հետաքննություն Երևանում՝ հեղափոխականներ պատրաստելու սեմինարի մասին, ռուսական միջավայրում գործող հայկական Տելեգրամ ալիքներից մեկը փորձել էր հակադարձել՝ հիշեցնելով, որ Հայաստանը Սիրիա զորախումբ է ուղարկել, ինչին ռեժիսոր Տիգրան Քյոսայանը արձագանքել է ուշագրավ գրառմամբ․ «Այստեղ անանուն մի ալիք վիրավորվել է, որ RT-ում չեն նկատել, որ Հայաստանը 83 մասնագետի է ուղարկել Սիրիա՝ որպես օգնություն ռուսական զորքերին։ Հայկական այդ անանուն ալիքը դա ներկայացնում է հայ-ռուսական բարեկամության ֆանտաստիկ օրինակ։ Ահա ուրեմն, եթե փորձենք գնահատել այն օժանդակությունը, որը Ռուսաստանը ցուցաբերել է Հայաստանին 90-ական թվականներին Ղարաբաղյան պատերազմի և բլոկադայի տարիներին, ռազմավարական այն աջակցությունը, որը Ռուսաստանը շարունակում էր ցուցաբերել ողջ 2000-ական թվականներից մինչև հիմա, ապա Հայաստանը ոչ միայն մասնագետներ պետք է ուղարկեր Սիրիա, այլ նաև պետք է դառնար առաջին պետությունը, որն օրինակ կճանաչեր Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Ընդ որում, այնպիսի հստակ ձևակերպումներով դա արձանագրի, որ Աստված մի արասցե, ոչ մեկի մտքով աշխարհում չանցնի կասկածել այդ ճանաչման անկեղծությանը։ Այ այդ ժամանակ է, որ նոր իշխանությունները կհստակեցնեին իրենց համար առաջնահերթությունները և նախորդ սարգսյանականներից շահեկանորեն կտարբերվեին, որոնք փորձում էին միանգամից 17 աթոռի վրա նստել», նշել է Քյոսայանն իր գրառման մեջ։ Ի՞նչ էր ասում Տիգրան Քյոսայանի կինը՝ ռուսական RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը օրեր առաջ: Հիշեցնենք, «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ դասընթացներ են անցկացվել։ Նա նշել էր, որ այդ դասընթացներին մասնակցել է տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից հրավիրված 150 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Նրանց սովորեցրել են, թե ինչպես պետք է հետսովետական երկրներում տարբեր մեթոդներով գահընկեց անել օրինական իշխանություններին և այդ նպատակով չխորշել անգամ կեղծ լուրեր տարածելուց և նմանատիպ այլ միջոցներից։ Մ․Սիմոնյանի խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ն ձգտում է ինչպես Երևանում Փաշինյանի առաջնորդությամբ մարդիկ դուրս եկան փողոց և փոխեցին իշխանությունը, նույնկերպ բորբոքել նաև Ռուսաստանի հասարակությանը։ Հիմա աշխարհաքաղաքական թեմային գումարվում է Արցախը... Ո՞վ է Մարգարիտա Սիմոնյանը: Ռուսական ամենահզոր քարոզչական աշխատանք տանողն է իր «վտիտ ուսերին», բացի այդ, եթե ասում ենք Մարգարիտա Սիմոնյան, պետք է հասկանանք՝ ուղիղ Կրեմլ ու Վլադիմիր Պուտին: Եթե ռուս մեկնաբանների Կիսելյովի ու Սոլովյովի գնահատականները կարելի է լսել ու անցնել, ապա այլ է ռուսաստանցի հայերի բերանով հայերին բան հասկացնելու ուղերձը: Եթե Սերժ Սարգսյանին հաջողվել էր Սիրիա հայկական խումբ ուղարկելու թեման փակել, նաև Ղրիմի թեման փակել, ապա դա չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին: Ըստ ամենայնի Հայաստանը Ռուսաստանի կողմից ենթարկվում է ուժգին ճնշումների, և դրա համատեքստում էլ պետք է դիտարկել հայկական խմբի «գործուղումը» Սիրիա, ու հիմա էլ ռուսաստանցի հայերի շուրթերով Ղրիմ-Ղարաբաղ զուգահեռներն են առաջ գալիս: Ինչ են ցանկանում հասկացնել Հայաստանի իշխանություններին Ռուսաստանից: Փաշինյանին «թասիբի են գցում», որպեսզի նա Սիրիա զորախումբ ուղարկելուց հետո էլ դիմի այլ քայլերի՞, որոնց չէր գնա Սերժ Սարգսյանը... Ի՞նչ են ակնկալում Փաշինյանից՝ հարցին պատասխանելիս բնականաբար մեկ բան կա, որ ծագում է մարդու գլխում՝ Արցախը... Ի՞նչ խմորումներ են գնում, ի՞նչ են ակնկալում Նիկոլ Փաշինյանից, ո՞րն է ռուսների իրական մտադրությունը, ի՞նչ են ռուսները «նվիրելու»՝ Սիրիա հայկական խմբի ներկայության համար՝ ցույց կտա ժամանակը: Թամար Բագրատունի

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am