Հայտնի է միայն Նիկոլին, Աստծուն եւ ապագա Սիլվա Համբարձումյանին

Ընդդիմադիր գործիչ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը բազում առիթներով հայտարարում է, որ իշխանությունները պետք է ներողություն խնդրեն Սաշիկ Սարգսյանինց, քանի որ հայտարարում են, որ տարիներ շարունակ 50/50 «փայ» է մտել բոլոր բիզնեսներին, մինչդեռ մնում է անպատիժ։ Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը պետության վերադարձրել է 18.5 միլիոն դրամ, մենք զրուցեցինք Եղիազարյանի հետ։ -Կարող ենք ասել, որ այլեւս պետք չէ ներողություն խնդրել եւ, ահա, նա գումար է վերադարձրել պետությանը, իշխանությունը կարծես թե կյանքի է կոչում 50/50-ի հայտարարությունը։ -Ոչ, չի կարելի ասել, սա խայտառակությունից մասամբ փրկվելու փորձ է, իսկ 50/50-ի հայտարարությունը չեն կարող արդարացնել, դա պետք է անեն անվանական ու ասեն, որ ենթադրենք Պողոսի հետ, Պետրոսի հետ, Մարտիրոսի հետ «փայ» է մտել։ Տաս ամիս անցել է, դե թող ասի ում հետ է 50/50 մտել։ Քսան ամիս էլ անցնի, չի կարող ասել։ Եթե իր նկարագրած գումարներն են տարել, 18.5 միլիոնը ինչ է, որ հետ չտային:Որ հայտարարվում էր, թե հեսա 30 միլիոնը հետ է բերվել, ներողություն, դա ինչ գումար էր, տատիկից ստացած ժառանգություն է, թե պապիկից։ Դա ինչ գումար է, միայն Աստծուն է հայտնի։ Այդուհանդերձ, պնդում եմ, որ էլի պետք է ներողություն խնդրի Սաշիկ Սարգսյանից, որովհետեւ 50/50-ի հայտարարությունը ոչ 30 միլիոնն էր, ոչ էլ 18.5-ը, խնդիրը 50/50-նն էր։ Հիմա մենք արձանագրում ենք, որ իր ասածներից ոչ մի բան չի հիմնավորվել, չէր կարելի հպարտ քաղաքացիներին անընդհատ խաբել ու այդ 18.5 միլիոնով հարց չի լուծվում, ինքը միլիոններից էր խոսում, իսկ սա սրտի մխիթարանք է։ Ընդհանրապես իր հայտարարած կոռուպցիոն ոչ մի հանցանք չի հիմնավորվում։ -Վերջին օրերին հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է Հայաստան վերադարձել, նրան ԱԱԾ են հրավիրել, բայց ավելին հայտնի չէ։ -Գագիկ Խաչատրյանը եղել է Նիկոլի կնոջ խորթ մորաքրոջ որդու վերադասը։ Մորաքրոջ թոռը՝ Մաշադյանը խոշոր բիզնեսի վարչության պետն է եղել, այսինքն էն վարչության, որը խոշորխոշոր մտել է տարբեր մարդկանց գործարքների մեջ։ Եւ հանկարծ իր ասած փառահեղ հեղափոխությունից հետո Մաշադյանը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվում որպես աջ ձեռք, այլ պաշտոնը բարձրացրել են։ Եթե մորքուրի տղան չէր, ինչո՞ւ առաջ քաշվեց, կնշանակի արդար է չէ՞ աշխատել պարոն Մաշադյանը, եթե արդար է աշխատել, ինչու եք մնացածներին արդարացնում։ -Այսինքն սրանից ելնելով է, որ մինչ օրս Գագիկ Խաչատրյանին չեն կպել։ -Մաշադյանը կարող է այս պահին դիտվել որպես միջնորդ, որ չէին կպնում։Մաշադյանի ու իր կնոջ բարեկամական կապը բացահայտվեց, Խաչատրյանին բերեցին ԱԱԾ, թե իբր լսում ենք, բայց վստահեցնում եմ՝ ոչ մի բան չի լինելու։ -Խաչատրյանին պատասխանատվության չեն ենթարկի՞։ -Իմ կարծիքով՝ ոչ։ Բայց ամեն ինչ բացահայտվել է, ինչու պիտի Խաչատրյանին «զոհ» չդարձնեն։ Դե, հարազատը զոհ չի դառնա, որովհետեւ ամեն ինչ կանխորոշված է, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Գագիկին, նրա հետ էլ բան չի լինի, քանի որ միջնորդը մորաքրոջ որդին է։ Նույն ԽԾԲ-ի շնորհիվ պաշտոնի նշանակվեց ԱԽՔ-ի քեռին՝ Մոսին Հակոբյան, որի քրոջ որդին՝ ԱԽՔ քարտուղարը սորոսական է, Հակոբյանի վրա քրեական գործ կար հարուցված դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց սրանք տարան պաշտոնի։Հանցագործները անպատիժ են մնում, թե ինչ կլինի ապագայում հայտնի է իրեն, Աստծուն եւ ապագա Սիլվա Համբարձումյանին, որը իր գնալուց հետո պատրաստ կլինի ցուցմունք գրել։ Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am