Արթուր Ալեքսանյանը վերադարձել է Հայաստան
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին Հայաստանում է: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը տևական ժամանակ ԱՄՆ-ում էր, որտեղ անցնում էր բուժզննում, ինչպես նաև մարզվում էր: Այժմ Ալեքսանյանը Հայաստանում է և մարզվել է հավաքականի թիմի հետ: Հայաստանի ընտրանին նախապատրաստվում է միջազգային մրցաշարերի և Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:
