Նարեկ Սարգսյանը Պրահայից քաղաքական ապաստարան է խնդրել
Hayeli.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս Չեխիայում քաղաքական ապաստարան է խնդրել: Նշենք, որ մինչ օրս հայաստանյան իրավապահ մարմիններին չի հաջողվել նրան վերադարձնել Հայաստան և Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ:
