Նիկոլ/Սաշիկ՝ 50/50

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրը՝Սաշիկը, միֆականացված կերպար է։ Նրա մասին գրեթե միշտ վատ բաներ են ասվել։ Ծուխն, իհարկե, առանց կրակ չի եղել, բայց բամբասանքն էլ է ահագին եղել։ Ի դեպ, Սաշիկից բացասական հերոս կերտելը ձեռնտու էր բոլորին, քանզի ոչ միայն ընդդիմադիրներն էին խրոխտ տեսք ընդունում նրան քննադատելիս, այլ նաև իրական սաշիկները Սաշիկի հետևում թաքնվելու հնարավորություն էին ստանում։ Սաշիկի մասին ամենատարածված խոսակցությունը «50/50»–ն է։ Ասում էին՝ Սաշիկը բիզնեսմենների փայերի կեսը խլում է։ Այդ թեմայով տարբեր պատմություններ էին շրջանառվում, անեկդոտներ հորինվում, ու պոպուլիստական ձևակերպումներ հնչում։ «50/50»–ի մասին ամենաշատը խոսում ու էժանագին «աչոկներ» էր հավաքում Բ26–ին կից ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ դառնալուց հետո էլ նա շարունակեց խոսել «50/50»–ի մասին, բայց հետաքրքրականն այն է, որ 50/50 տարբերակով փայխլոցիի գեթ մեկ դեպք չհայտնաբերեց Նիկոլի իրավապահ համակարգը։ Փոխարենը՝ օրերս հայտնաբերվեց 50/50–ի շատ կոնկրետ դեպք ... Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այս դեպքն իրական է։ Գործող անձինք հայտնի են, հայտնի են փայի չափն ու բաշխման տոկոսը։ «Սաշիկը» տվյալ դեպքում Նիկոլն է, մյուս 50 տոկոսի տերը՝ պետբյուջեն, իսկ գումար կորցնողը, այսինքն՝ ռեկետի ենթարկվողը՝ Ալեքսանդրը։ Նիկոլը փա՞յ մտավ պետության հետ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներից մեկում խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբոր բանկային հաշվի վրա 30 միլիոն դոլար փող կա, բայց իրենք չեն կարողանում այն վերցնել։ Հետո տարածվեց, որ Սաշիկը 30 միլիոնը փոխանցել է պետությանը։ Սաշիկենք սկզբում հերքեցին, որ նման բան է եղել, իսկ հետո վարչապետի աշխատակազմից պաշտոնապես հաստատվեց, որ Սաշիկը կամավոր անհատույց փող է փոխանցել պետությանը 18,5 միլիոն դոլարի չափով։ Դա 30 միլիոնի կեսից մի փոքր ավելին է։ Այսինքն՝ հայտարարվածի կեսի չափ է խլվել Սաշիկից։ Սաշիկենք հիմա չեն խոսում այդ մասին։ Իսկ խոսելու կարիք կա, քանզի պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում «անհատույց» և «կամավոր» բառերը։ Եվ ամենակարևորը՝ այդ ինչպե՞ս և ինչո՞ւ է Սաշիկը փող փոխանցում պետությանը, և արդյոք այլ տեղեր նա չի՞ փոխանցել։ Եթե «թարգմանենք» «կամավոր» և «անհատույց» բառերը և հաշվի առնենք փոխանցված գումարի չափը, ապա կարող ենք հետևյալ ողջամիտ կասկածը հայտնել այս առերևույթ կոռուպցիոն երևույթի և իշխանական ռեկետի թեմայով։ Ենթադրվում է, որ Սաշիկին Նիկոլենք ասել են՝ էդ 30 միլիոնը տուր մեզ, ու խնդիր չես ունենա իրավապահ համակարգի հետ։ Սաշիկը համաձայնել է։ Նիկոլն էլ ասել է՝ լա՛վ, որ համաձայն ես, այդ դեպքում եկ այսպես անենք՝ 30–ի կեսը տուր բանակի համար, բայց ոչ թե բյուջեով, այլ «լևի» տարբերակով, իսկ մյուս կեսի չափով պետբյուջե մուտք արա, որ շոուի բան ունենանք։ Դե, Սաշիկի համար էլ ի՞նչ տարբերություն՝ «բանակի՞ն», այսինքն՝ Նիկոլին է տալի՞ս, թե՞ պետբյուջեին։ Միևնույն է, երկուսն էլ Նիկոլ են, ով հանրային վերահսկողության տակ չէ։ Սաշիկի համար կարևորը չհետապնդվելն է եղել։ Արդյունքում՝ Նիկոլը 50/50 փայ է մտել, բայց ոչ թե Սաշիկի, այլ պետության հետ։ Սաշիկը, ենթադրաբար, «քցվել է» ամբողջությամբ, այսինքն՝ 30 միլիոնի չափով։ Սա, կրկնենք, ենթադրություն է, բայց ենթադրություն, որը շա՜տ ողջամիտ կասկածներ է առաջացնում և ստուգման կարիք ունի։ ՀՔԾ–ն Սիլվայի հետ խաղեր տալուց բացի՝ լավ կանի՝ այս գործով զբաղվի։ Քանզի առերևույթ կոռուպցիայի ու ռեկետի հոտ է գալիս։ 7 or.am Հայկ Ուսունց

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am