Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը

ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ: ՀԱԿ-ը, մասնավորապես, առաջարկում է Նիկոլ Փաշինյանին 1 տարի անց նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և անցնել կիսանախագահական համակարգին: ՀԱԿ-ի առաջարկն արտաքուստ բխում է Փաշինյանի շահերից, բայց իրականում Տեր-Պետրոսյանն անհանգստացած է սեփական ճակատագրով: Բանն այն է, որ և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Փաշինյանի թիմերը, որոնք գաղափարական ու քաղաքական առումով նույն թևն են ներկայացնում, արձանագրել են, որ գործող վարչապետի վարկանիշը ամեն օր անկում է գրանցում, ինչպես նաև փաշինյանենք պարտվում են տեղեկատվական դաշտում: ՀԱԿ առաջնորդն, ըստ այդմ, անհանգստացած է, որ ժամանակի ընթացքում Փաշինյանը կարող է հեռացվել ասպարեզից մոտավորապես այնպես, ինչպես եկել է իշխանության, քանզի խորհրդարանական կառավարման համակարգն այդ հնարավորությունը տալիս է: Տերպետրոսյանենք շատ լավ հասկանում են, որ Փաշինյանի հեռացման արդյունքում հանրության մոտ կառաջանա Փաշինյանի բացած «Պանդորայի արկղը» մինչև վերջ բացելու և ընտրական արատավոր գործընթացները հիմքից, այսինքն՝ 1995-1996 թվականներից բացելու պահանջ: Իսկ դա լրջորեն կարող է հարվածել Տեր-Պետրոսյանին: Հենց դա է պատճառը, որ ՀԱԿ-ն առաջարկում է Փաշինյանին վերցնել նախագահի առաջնային մանդատ ու ապահովագրվել իշխանազրկումից: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ եթե Փաշինյանը գնա Տեր-Պետրոսյանի առաջարկած ճանապարհով, ապա հանրության ճնշող մեծամասնության մոտ կամրապնդվի այն վարկածը, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի քաղաքական աշակերտն է, և 2018-ի գարնանը մենք ոչ թե «Նոր Հայաստանի» նոր իշխանություն ենք ձևավորել, այլ ընդամենը տեղի է ունեցել հին՝ տերպետրոսյանական Հայաստանի ռեստավրացիա՝ Փաշինյանի դեմքով: Իսկ դա ոչ պակաս վտանգավոր է Փաշինյանի համար, քան օրեցոր մաշվող վարկանիշը: Լևոն Տեր-Պետրոսյանի հանրային վարկանիշը գրեթե զրոյական է, և նրա հետ ասոցացումը, ինչպես նաև նրա առաջարկների իրագործումը Փաշինյանի վարկանիշի անկումն է՛լ ավելի սրընթաց կդարձնի: Մեկ տարի անց սահմանադրական հանրաքվեի անցկացումը կարող է վերածվել Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական գործընթացի: Իսկ եթե որոշեն կեղծել քվեարկության արդյունքները, ապա կեղծիքներին հակազդելու քաղաքական գործիքակազմը լիուլի հնարավորություն կտա հասնել արտահերթ ընտրությունների և վարչապետափոխության: 7or.am

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am