ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Հակոբ Արշակյանին. Հաջորդը Օսիպյանն է

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպման է հրավիրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը: «Նախարարը «Իմ քայլը» խմբակցության հետ Ազգային ժողովում կհանդիպի փետրվարի 22-ին»,- ասաց Առաքելյանը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում աշխատանքային հանդիպում էր ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել էր, որ նախատեսում են ուրբաթ օրը աշխատանքային հանդիպման հրավիրել նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: