«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալը կախվելու միջոցով ինքասպան է եղել
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 54-ամյա կալանավորը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Այս մասին Factor.am-ին ասաց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը։ Նա նշեց, որ փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Կալանավորը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի հատկանիշներով՝ (բռնաբարություն)։
