Զինկոմիսարիատի աշխատող է ձերբակալվել կաշառքը ձեռքին. Վանեցյան
«Մենք շատ ակտիվ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում կոռուպցիայի վերացման ուղղությամբ:Oրերս ձերբակալվել է զինկոմիսարիատի աշխատող բարձրաստիճան պաշտոնյա »,- փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով կոռուպցիոն հանցագործություններին: «Ձերբակալվել է կաշառք վերցնելու փաստո, ձերբակալվել է նաև ՍԱՊԾ-ում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա: Նրանք ձերբակալվել են՝ գումարները ձեռքներին», – հավելեց ԱԱԾ տնօրենը։
