Եվրաինտեգրման տապալումը և ազգայնականությունը. Թուրքիայի օրինակը

Ռուբինա Լալայան  ՄԱՀՀԻ XVIII ժողովրդավարության դպրոցի շրջանավարտ ԵրևանիՎ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների,  ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն   Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունն արդեն իսկ 16 տարի է՝ կառավարում է Թուրքիան՝ իշխանության գալով 2002թ.-ից: Շատերին թվում էր, թե նա պատրաստ էր երկիրը տանելու դեպի Եվրոպա (արժեքային իմաստով) և Եվրոպական Միություն՝ հետևելով Կոպենհագենյան չափանիշներին, որոնք պարտադիր պայման են ԵՄ անդամակցել ցանկացող յուրաքանչյուր պետության համար։ 2005-2015թթ․ ԵՄ ներկայացուցիչների հետ տևած բանակցությունները, ի վերջո, չհանգեցրեցին ոչ մի արդյունքի, և Թուրքիան փաստացի սառեցրեց ԵՄ-ին անդամակցության իր մտադրությունը, որի հայտը ներկայացրել էր դեռ 1987թ.։ 2015թ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բառացիորեն հայտարարեց, որ «իրենց այլևս չի հուզում ԵՄ անդամակցությունը, և եթե եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիան խնդրելու է իրեն ընդունել իրենց Միություն, ապա նրանք չարաչար սխալվում են»[1], թեպետ իրականում դեմ չէ թարմացնել ԵՄ-ի հետ Մաքսային միության համաձայնագիրը։ Թեպետ 2015թ․դրությամբ Թուրքիան կատարել էր Կոպենհագենյան չափանիշների գրեթե 65%-ը[2], միևնույն է, երկրում բացակայում էր լիակատար ժողովրդավարությունը։ Ժողովրդավարական անկատարության ուղիղ ապացույցներից էր Սահմանադրության 301 հոդվածը, որը «բացառում է թուրքական ինքնության վիրավորումը[3]», ինչը բազմիցս քննադատել էին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը[4], որոնք ԵՄ-ում Թուրքիայի հիմնական հակառակորդներն են։ ԵՄ անդամակցության տապալված փորձից հետո Էրդողանը և իր կուսակցությունն ավելի ինտենսիվ դարձրեցին Թուրքիայի իսլամականացման և ազգայնականացման գործընթացը։ Հանրության առջև ունեցած իր բազում ելույթներում Էրդողանը մշտապես հանդես է եկել ազգայնական և հրահրող կոչերով։ Մշտապես փորձելով դառնալ տարածաշրջանային «խոշոր խաղացող» պետություն, որը կապող օղակ է Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի միջև, միջամտելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող տարբեր կոնֆլիկտների՝ Թուրքիան ձգտել է իր ազդեցության տակ վերցնել ողջ իսլամական աշխարհը։ Էրդողանն իր ազգին «ցույց է տվել Թուրքիայի և թուրք ազգի կարևորությունն աշխարհում»։ Բազմիցս կրկնելով այնպիսի մտքեր, ինչպիսիք են, օրինակ՝ «նրանք չեն կարող անտեսել մեզ», «մենք նրանց ցույց կտանք», «մենք պատրաստ ենք կռվի», «մենք ենք որոշում» և այլն, նման հայտարարություններ, իրենց խորն ազդեցությունն են ունեցել հասարակության ենթագիտակցության մեջ՝ նրա մեջ սերմանելով «կարևոր» և «որոշող» լինելու զգացումը։ Նման կոչերն ուղղակի և անուղղակի ազդել են հասարակության վրա և ինքնաբերաբար սնուցել ազգայնամոլների հոծ բազմությանը։ Ընդունված է կարծել, որ 2016թ. հեղաշրջման տապալված փորձից հետո էրդողանականների և ազգայնամոլների թիվը կտրուկ բարձրացել է, որի հարցում առանցքային դերակատարում է ունեցել «հզոր Թուրքիայի արտաքին թշնամիների» կերպարի ստեղծումը: Ազգայնամոլությունը, ազգայնականությունը և էրդողանապաշտությունը հարևան Թուրքիայում գնալով զարգանում են՝ փոխադարձաբար սնուցելով միմյանց։ Մշտապես հանդես գալով երկրում ծնելիության մասին կոչերով՝ Էրդողանը հորդորում է թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում բնակվող իր ազգակից կանանց ունենալ շատ երեխաներ, պահպանել սեփական «թրքությունը» և կրթել նրանց թուրքական արժեքներին համապատասխան։ Որոշ կանխատեսումներով՝ մինչև 2070թ․ Թուրքիան կունենա մոտ 110 մլն բնակչություն։ Ցանկացած բացասական իրադարձություն կամ զարգացում, որը տեղի է ունենում հարևան երկրներում, ուղղակի կամ անուղղակի իր ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի վրա։ Թուրքիայի վերոնշյալ զարգացումները նույնպես բացառություն չեն։ Ազգայնամոլության զարգացումը Թուրքիայում ուղղակիորեն ազդում է Հայաստանի, օրինակ, նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի վրա: Ինչպես հայտնի է, Թուրքիան Հայաստանի հետ կապված գործընթացներում մշտապես պաշտպանել է կրտսեր եղբոր ու դաշնակցի՝ Ադրբեջանի շահերը՝ դրանք ստորադասելով Հայաստանի հետ հարաբերություններում իր մյուս շահերին։ Նույնիսկ վերջերս, երբ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարեցին առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների նորմալացման բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամության մասին, Թուրքիայից հնչած արձագանքը նորից դրա հեռանկարը մտցրեց երկարաժամկետ փակուղի. ոչ միայն Թուրքիայի ադրբեջանական լոբբին կամ ադրբեջանամետ խմբերը, այլև դրա հետ մեկտեղ ազգայնամոլական շրջանակներն այս հարցում տակավին գործում են ձեռք ձեռքի տված: Թուրքիան բազմիցս ցույց է տվել, որ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ավելի ստորակա են, քան այդ երկրի ազգայնամոլական կամ ծավալապաշտական շահերը։ Պատահականություն չէ, որ առաջինները լրջորեն վտանգվել են նման գերակայություններով առաջնորդվող Էրդողանի կառավարման տարիներին: Քննադատների մի զգալի մասը, լինի սովորական քաղաքացի կամ պաշտոնյա, ով կխիզախի որևէ բացասական արտահայտություն թույլ տալ Էրդողանի հասցեին, կորակվի որպես ահաբեկիչ և հանրության համար վտանգավոր անհատ, ապա անժամկետ կնետվի բանտախուց։ Այսպիսով, երկրում արդեն տիրում է անձի պաշտամունքը, իսկ որոշ թուրքագետների կանխատեսմամբ՝ Էրդողանը նպատակ ունի դառնալ Թուրքիայի 2-րդ «Աթաթուրքը»։ Էրդողանիզմն արդեն հասցրել է լայն տարածում ստանալ քաղաքագիտության մեջ, որն ուղղակիորեն նկարագրում է Թուրքիայի ներկայիս քաղաքական վիճակը։ Թերևս անհերքելի է, որ թուրքական պետության նման ներքին զարգացումների ու միտումների խորացման մեջ ոչ երկրորդական դերակատարում ունեցավ Թուրքիայի եվրոպականացման գործընթացի դանդաղեցումը, որը բարենպաստ տարածություն բացեց Եվրոպայից ու Արևմուտքից երես շրջելու պայմաններում ժողովրդավարության նահանջի ու ազգայնականության/ազգայնամոլության խթանման համար: «Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED) Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ) [1] Хафизоглу Р., Турцию не интересует вопрос вступления в ЕС – президент, Trend, 24.01.2015 [2] Набиева А., Внутриполитическая борьба в Турции по вопросу о вступлении страны в ЕС, 2005, стр. 255. [3] Cook J., The Process and Problems of Redefining Turkishness: Article 301 and Turkish Identity, SIGMA: Journal of Political and International Studies, 2010 [4] Akşit S., Şenyuva Ö., Üstün Ç., Turkey Watch EU Member States’ Perceptions on Turkey’s Accession to the EU, Center for European Studies, 2009

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am