«Զինվորի հացի հարցն է լուծվում, եւ վայ նրան, որ որեւէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի». ՊՆ-ն փորձնական ծրագիր է սկսում

Հայաստանի ՊՆ-ն որոշել է իրականացնել փորձնական ծրագիր՝ ՀՀ զինված ուժերի պարենավորումը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստում նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը՝ ներկայացնելով ծրագիրը: Նրա խոսքով, ծրագրի համար անհրաժեշտ է առնվազն երեք ընկերությունների մասնակցություն, եւ արդեն արձագանքել են երկու ընկերություն: Նրա խոսքով, ծրագիրը ենթադրում է ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում, տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում, սննդի գծաշարային բաշխում, ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում: ՊՆ փոխնախարարը նշեց, որ ծրագրի իրականացման դեպում նոր աշխատատեղերի կարիք է լինելու, նաեւ աշխատավարձերի բարձրացում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս նախագծի նպատակն է առանց Զինված ուժերի սննդի ապահովման համար հատկացված միջոցները ավելացնելու մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը: «Նպատակը շատ լավն է, եւ այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է ունենան պարտավորություն կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով, եւ սննդի որակի, մատակարարման եւ անվտանգության մակարդակը բարձրացնելով»,- ասաց նա: Վարչապետը, անդրադառնալով հարցին, թե ինչու չեն անում այս ծրագիրը մրցույթով, նկատեց, որ պաշտպանության նախարարը բաց հայտարարությամբ հանդես է եկել, եւ փոխնախարարից հետաքրքրվեց, թե հիմա այս մեխանիզմներով պոտենցիալ մտահոգությունները հաղթահարե՞լ են, թե՞ բաց կա: Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը նշեց, որ պետություն- մասնավոր գործընկերության մեջ ռիսկերի բաշխման, մանրամասն քննարկման կարիք կա, եւ երկու կողմերն էլ պետք է քննարկեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: «Դա բանակցային գործընթաց է ենթադրում, եւ մասնավորները ապահովություն պետք է ունենա իր ներդրումների հետգնման մասով: Գնումների գործընթացն այդ կարգավորումները չի տալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ մրցակցային պայմաններ ապահովելու հիմնական պայմանը հավասար հնարավորություններ տալն է. «Մեխն այնտեղ է, որ չսահմանափակվի պոտենցիալ մասնակցողի մասնակցելու հնարավորությունը, մենք կարծում ենք՝ ապահովել ենք դա: հայտարարությունը եղել է, ծրագիրը կոչել ենք փորձնական»,- ասաց նա: Վարչապետի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ չունենք ձեւակերպած այն խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել: «Այս փորձի միջոցով պետք է վեր հանենք բոլոր պարամետրերը, որոնք անհրաժեշտ են մրցույթի դնելու համար: Հաջորդը՝ վերջին ամիսներին բախվել ենք այն խնդրին, որ շատ մրցույթներ, ըստ էության, փակուղու են բերել, քանի որ մի քանի ընկերություններ են մասնակցել, հաղթել է մի ընկերություն, այնուհետեւ պարտվող ընկերությունը հաղթողին դատի է տվել, եւ մատակարարման պրոցեսները դե յուրե կանգնեցվել են»,- ասաց նա եւ կարեւորեց գնումների մասին բարեփոխումները՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվելով, թե դա ինչ փուլում է: Նախարարը պատասխանեց, որ նախաձեռնել են փոփոխությունները, չնայած դա միանվագ նախաձեռնություն չէ: «2002 թվականին է առաջին օրենքը ընդունվել, եւ հաճախ պարզ չի եղել՝ քննադատությունը վերաբերում է կարգավորումների՞ն, թե՞ դրանց կիրառմանը: Վերջին նախաձեռնությունն անցած տարվա ամռանն է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագիծն այստեղ է արդեն, բայց չի ապահովագրելու ռիսկից, որ շարունակելու է մնալ քննադատության թիրախ: Վարչապետը նշեց, որ պետք է բացառեն այս հարցում կոռուպցիոն ռիսկերը եւ կարողանանք օր առաջ զինվորների սննդի որակի հարցը լուծել, քանի որ այս ոլորտում թեեւ արել են բացահայտումներ, բայց դրանից իրականությունը չի փոխվել: «Եթե հին մեխանիզմի փոխարեն նորը չես դնում, հինը հենց այդպես դիզայն արված է, որ այդպես պետք է աշխատի: Իհարկե, փոփոխություններ արվել են, բայց այդ փոփոխությունները շրջադարձային համարել չի կարելի: Այս հարցով նպատակն է ապահովել շրջադարձային փոփոխություն, որ բոլորը կընդունեն, որ դա հեղափոխական փոփոխություն է զինվորներին սնունդ մատակարարելու առումով»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առանձնահատուկ պատասխանատվություն է դրվում այս նախագծով պաշտպանության նախարարության վրա, որ առավել թափանցիկությամբ գործընթացը լինի եւ չզուգակցվի որեւէ կոռուպցիոն սկանդալով, ինչի համար պետք է առանձնահատուկ մեխանիզմներ մտածել: «Զինվորի հացի հարցն է լուծվում, եւ վայ նրան, որ այս պրոցեսում որեւէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»,- ասաց նա: Ծրագիրը կառավարության նիստում ընդունվեց:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am