Ուկրաինայում բերման են ենթարկել հայաստանցի «օրենքով գողի» (տեսանյութ, տեսաշար)
Ուկրաինական ոստիկանությունը Կիևի ռեստորաններից մեկում հատուկ գործողություն է իրականացրել, որի ընթացքում բերման է ենթարկել հայաստանցի և ռուսաստանցի քրեական հեղինակությունների: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հաղորդել է Ուկրաինայի ոստիկանապետի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը: Մասնավորապես բերման են ենթարկվել «օրենքով գող» Նոդար Ուսոյանի (Նոդար Ռուստավսկին) և Անդրեյ Իմանալին: Նշվում է, որ վերջինը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի: Աբրոսկինը հաղորդեց, որ ներկայում դիտարկվում է այդ անձանց երկրից արտաքսելու հարցը:
