Պահանջում եմ Փաշինյանի ու Միրզոյանի հրաժարականները
Ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը կառավարության դիմաց բողոքի ակցիա էր անցկացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրաժարականները: Ազատամարտիկն ասում է՝ ՀՀ վարչապետը թալանած գումարները հետ է բերում, բայց դրանք պետական բյուջե չեն մտնում: Ավետիսյանի խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր՝Սաշիկ Սարգսյանի գումարների անհատույց տրամադրումը պետությանը կաշառք է նիկոլ Փաշինայնին, որ մնացած գումարները Սարգսյանը չվերադարձնի: Արսեն Ավետիսյանը տարակուսանք է հայտնում, թե Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Կառավարության որոշումները անհասկանալի են
