Սիրուշոն՝իր երեխաների՝ԱՄՆ-ում մանկապարտեզ հաճախելու լուրերի մասին (լուսանկար)
Համացանցում լուրեր էին շրջանառվում, թե երգչուհի Սիրուշոյի որդիները ԱՄՆ-ում են հաճախում մանկապարտեզ, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Քիչ առաջ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջումՍիրուշոն անդրադարձել է շրջանառվող լուրերին՝ գրելով․ «Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երևանում, որտեղ բնակվել ենք միշտ և շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»:
