Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ն արմատախիլ է արել հաստաբուն ծառն ու հայտնվել առվակում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գոյւղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Դիտակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել առվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածների պատմելով՝ բժիշկները օպերատիվ են ժամանել ու մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Քաղաքացիներն ասում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են: Վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր, կինը՝ ծանր կայուն վիճակում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիբրիդային պատերազմից եք խոսում․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ–ից Հայաստան եկող խումբը (video) «Թոշակառունե՛ր, զգուշացնում եմ՝ Նիկոլը 10 հազար տալու է, 30 հազար տանի»․ Ռուզան Ստեփանյան (video) ՀՐԱՏԱՊ կարգով պետք է բարձրացվի հայերի վերադարձն Ադրբեջան, թե չէ Ալիևը գիտե՞ք՝ ինչ կանի մոտ օրերս (video) Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները մի քանի ժամով ընդհատվել են խորհրդակցությունների համար Ռուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. Պուտին Իշխող ուժը կորցրել է հանրային դաշտում իր վստահությունը, դա լավ գիտի Նիկոլ Փաշինյանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Նիկո՛լ, դե բախտդ փորձի ու տես՝ ինչ է լինելու»․ Ռուզան Ստեփանյան (video) Տեր Երեմիան և Տեր Դանիելը ծառայության են կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Հետաքրքիր է՝ Ալիևը կգնա՞ հայերի ջարդերը հավերժացնող հուշահամալիրներ և կփառաբանի՞ Սումգայիթի շեհիդների «սխրանքը». Խառատյան Հարսիդ շորը կրկին բռնկվել է… Իմ աչքով տեսա Փաշինյանի երեկվա այդ կեղտոտ քայլը․ ինչ է պատմում Աշոտյանը Բրյուսել այցից (video) Գեղարքունիքի զորամասում զինվոր է մահացել. ArmLur.am «Չեք լռեցնելու ինձ», «հենց հիմա նստեք»․ Բագրատ սրբազանի ու դատավորի միջև վիճաբանություն սկսվեց (video) Քաղաքացիները մոտենում են ապակուց այս կողմ Բագրատ Սրբազանից օրհնություն ստանում (video) Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոփոխվեց «Ուշադիր լսեք Սրբուհի Գալյանի ասածը․ հենց այդ պահին պետք է գնային նրա հետևից»․ Աննա Մկրտչյան (video) Շատ մեծ խնդրի առաջ ենք կանգնելու․ Իրանը վերջին պահին գիտե՞ք ինչ հարված է տալու. Արթուր Մարտիրոսյան (video) Սինոդական համակարգը հարմարեցված է արտաքին ուժերի կողմից անմիջական թելադրանք և վերահսկողություն սահմանելու նկրտումներին. Դանիելյան Բացահայտում․ Արթուր Հովհաննիսյանը հաստատեց՝ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են (video) Փաշինյանը հասկացել է շանս չունի ,հույսը դրել է երկու բանի վրա. Արթուր Մարտիրոսյան (video) Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Չհավատարմագրված ագրարային համալսարանը չունի ռազմավարական ծրագիր Եթե «Վեոլիան» ջուր ունենա, ժողովո՛ւրդ ջան, էտ ջուրը կմատակարարի. Ջրային կոմիտեի նախագահ Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում. Հետք Վախճանվել է Բարսեղ Ծայրագույն Վարդապետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am