Վրաստանում բնական գազի պահանջարկը դանդաղ է աճում. SOCAR
Georgia Online-ի փոխանցմամբ՝ բնական գազի ոլորտում Վրաստանի պահանջներն աճում են դանդաղ տեմպով և կանխատեսելի են։ Դրա մասին հայտարարել է Վրաստանում ադրբեջանական SOCAR-ի ներկայացուցչության ղեկավար Մահիր Մամեդովը։ «Տարեկան աճը կանխատեսվում է 8-9 տոկոս։ Եթե լինեն արմատական ինչ-ինչ փոփոխություններ, ապա մենք նախապես կիրազեկվենք դրանց մասին։ Վրաստանը գազը ստանում է պլանին համապատասխան։ Մենք ունենք երկու գազատար, որոնք գործում են ողջ ծանրաբեռնվածությամբ։ Ձմռանը մի փոքր ավելանում է բնական գազի սպառումը, սակայն մենք ունենք բավականաչափ ռեսուրսներ և մեծացնում ենք մատակարարումները»,- ասել է նա։
