Իմ մասնագիտական օգնությունն եմ առաջարկում ԱԱԾ- ին և ՀՔԾ -ին
Ուշադիր հետևում եմ ներքաղաքական անցուդարձին, հետևում եմ նաև 《մարտի 1》անվամբ բեմադրությանը՝ որի առաջնախաղը կլինի հենց մարտի 1 ին։ Լինելով հոգացավ քաղաքացի ես իմ մասնագիտական օգնությունն եմ առաջարկում ԱԱԾ ին և ՀՔԾ ին։ Եթե ներկայացում է, ուրեմն այն պիտի լինի հավաստի։ Պահպանելով դրամայի բոլոր կանոններն ու օրենքները։ Գրել հստակ սղենար որը կլինի հավաստի և կպահպանի ևս դրամայի կանոնները։ Հոնորար չեմ ուզում, պարգևավճար չեմ ուզում թողնում եմ այդ ամենը Տիկին Աննային քանզի վերջերս բրենդային խանութներում շատ գումար է ծախսել։ Ես այս առաջարկը անում եմ հանուն իմ երկրի՝ որպեսզի գոնե այս անգամ միջազգային հասարակությանը չծիծաղեցնենք մեզ վրա։
