ԵԽԽՎ նախագահը կոչ է արել ԼՂ-ում պահպանել հրադադարի ռեժիմը։ «Ես չափազանց անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնության մասին հաղորդագրություններից և խորապես վշտացած մարդկանց մահվան մասին տեղեկություններից»,- ասվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարության մեջ։
ԵԽԽՎ նախագահը կոչ է արել վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները։
«Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություններ են ստանձնել 2001 թվականին Եվրոպայի խորհուրդ մուտք գործելիս, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորման միայն խաղաղ միջոցների կիրառմանը»,- ասել է Ագրամունտը։
ԵԽԽՎ նախագահը նաև ողջունել է կրակը միակողմանիորեն դադարեցնելու Ադրբեջանի հաղորդագրությունը։
«Հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված ադրբեջանական տարածքներից՝ համապատասխան ՄԱԿ ԱԽ բանաձևերի»,- ասվում է հայտարարության մեջ։
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը