Բե՞ռ, թե՞ ընծա.«Գոլդեն Փելես» հյուրանոցի գաղտնիքի մասին

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերադարձնում է պետությանը: «Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք. պետք է հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի, գնահատում են, որ այն նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար արժենա»,- ասել էր Փաշինյանը: Պետական գույքի կառավարման կոմիտեն նվիրաբերվելիք գույքն ընդունելու համար սպասում էր իրավապահ մարմինների համապատասխան դիրքորոշմանը, որից հետո «Գոլդեն Փելեսի» հետ կապված պետք է ընթացակարգ մշակվի, կառավարության որոշում ընդունվի։ Անցած տարեվերջին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը (Քր.օր. 310 հոդված և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (փողերի լվացում)) վերջում կարճվելու է, Արմեն Ավետիսյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի: Սակայն ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, ի՞նչ պարտավորություններ է կուտակել այս տարիների ընթացքում, ինչո՞ւ է Ավետիսյանի ընտանիքն այդքան «հեշտ» հրաժարվում դրանից։ «168 ժամ»-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե հյուրանոցի վերաբերյալ ի՞նչ ուսումնասիրություն է իրականացվում, և այն որքա՞ն չմարված պարտավորություններ ունի (վարկեր, հարկեր և այլն)։ Սակայն Դատախազությունը հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել։ «Հաշվի առնելով, որ Ձեր կողմից խնդրարկվող տեղեկությունները հանդիսանում են ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի դրանք չեն կարող տրամադրվել»,- պատասխանել են Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ 2018թ. արդյունքներով «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետական բյուջե է վճարել 182 մլն 673 հազար դրամ հարկ, սակայն նախորդ տարվա համեմատ այն նվազեցրել է իր վճարումները՝ 2017 թ.-ին բյուջե էր վճարել 392 մլն 631.2 հազար դրամ։ 2016 թ.-ին հյուրանոցի հարկային մուտքերը կազմել էին 194 մլն 659.2 հազար դրամ, 2015-ին՝ 421 մլն 167.9 հազար դրամ։ Մեր տեղեկություններով՝ հյուրանոցն ուներ նաև կուտակված կոմունալ հսկայական ծախսեր։ Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Ավետիսյանն իր ընտանիքի հետ միասին գտնվում է արտերկրում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հիբրիդային պատերազմից եք խոսում․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ–ից Հայաստան եկող խումբը (video) «Թոշակառունե՛ր, զգուշացնում եմ՝ Նիկոլը 10 հազար տալու է, 30 հազար տանի»․ Ռուզան Ստեփանյան (video) ՀՐԱՏԱՊ կարգով պետք է բարձրացվի հայերի վերադարձն Ադրբեջան, թե չէ Ալիևը գիտե՞ք՝ ինչ կանի մոտ օրերս (video) Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները մի քանի ժամով ընդհատվել են խորհրդակցությունների համար Ռուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. Պուտին Իշխող ուժը կորցրել է հանրային դաշտում իր վստահությունը, դա լավ գիտի Նիկոլ Փաշինյանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Նիկո՛լ, դե բախտդ փորձի ու տես՝ ինչ է լինելու»․ Ռուզան Ստեփանյան (video) Տեր Երեմիան և Տեր Դանիելը ծառայության են կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Հետաքրքիր է՝ Ալիևը կգնա՞ հայերի ջարդերը հավերժացնող հուշահամալիրներ և կփառաբանի՞ Սումգայիթի շեհիդների «սխրանքը». Խառատյան Հարսիդ շորը կրկին բռնկվել է… Իմ աչքով տեսա Փաշինյանի երեկվա այդ կեղտոտ քայլը․ ինչ է պատմում Աշոտյանը Բրյուսել այցից (video) Գեղարքունիքի զորամասում զինվոր է մահացել. ArmLur.am «Չեք լռեցնելու ինձ», «հենց հիմա նստեք»․ Բագրատ սրբազանի ու դատավորի միջև վիճաբանություն սկսվեց (video) Քաղաքացիները մոտենում են ապակուց այս կողմ Բագրատ Սրբազանից օրհնություն ստանում (video) Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոփոխվեց «Ուշադիր լսեք Սրբուհի Գալյանի ասածը․ հենց այդ պահին պետք է գնային նրա հետևից»․ Աննա Մկրտչյան (video) Շատ մեջ խնդիր առաջ ենք կանգնելու․ Իրանը վերջին պահին գիտե՞ք ինչ հարված է տալու. Արթուր Մարտիրոսյան (video) Սինոդական համակարգը հարմարեցված է արտաքին ուժերի կողմից անմիջական թելադրանք և վերահսկողություն սահմանելու նկրտումներին. Դանիելյան Բացահայտում․ Արթուր Հովհաննիսյանը հաստատեց՝ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են (video) Փաշինյանը հասկացել է շանս չունի ,հույսը դրել է երկու բանի վրա. Արթուր Մարտիրոսյան (video) Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Չհավատարմագրված ագրարային համալսարանը չունի ռազմավարական ծրագիր Եթե «Վեոլիան» ջուր ունենա, ժողովո՛ւրդ ջան, էտ ջուրը կմատակարարի. Ջրային կոմիտեի նախագահ Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում. Հետք Վախճանվել է Բարսեղ Ծայրագույն Վարդապետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am