Հայաստանը թևակոխում է քաղաքական վենդետտաների փուլ

Նախորդ տարվա ապրիլ–մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանրային միասնության ու բարձր էներգետիկայի դրսևորումներ էին։ Իշխանափոխությունը տեղի ունեցավ սիրո և հանդուրժողականության, ինչպես նաև վենդետտաներ չանելու կարգախոսների ներքո, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանեց սևերի ու սպիտակների, սիրո փոխարեն ատելության մթնոլորտ ապահովեց, իսկ հանդուրժողականությունը հանձնեց ֆեյսբուքյան զոմբիների հոշոտմանը։ Հանրային ամբողջ սպասումներն ու էներգիան այժմ ծառայեցվում են մեկ մարդու անձնական վրեժխնդրությանը, մտասևեռումներին ու քմահաճույքին։ Իսկ դա վտանգավոր է առաջին հերթին հենց այդ մեկ մարդու համար։ Քաղաքական վենդետտան՝ «թավշյա» փաթեթավորմամբ Երբ 2008–ի մարտի 1–ին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, ու նա հռչակվեց գրեթե ամեն ինչի պատասխանատու և մեղավոր, պարզ էր, որ գործ ունենք քաղաքականության, այլ ոչ թե իրավաբանության հետ։ Երբ մարտի 1–ի հետ կապված մեղադրանքն իրավաբանորեն չհիմնավորվեց, ու ՀՔԾ–ի համար «արտահաստիքային կաշառատու» աշխատող Սիլվայի միջոցով Քոչարյանի դեմ առաջադրվեց կաշառք վերցնելու մեղադրանքը, պարզ դարձավ, որ «Մարտի 1»–ի գործը «ջուր» է, և կարիք է առաջացել նոր բան մտածելու։ Իսկ երբ մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի դեմ, արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ գործ ունենք ՀՀ 2–րդ նախագահի ու նրա ընտանիքի դեմ իրականացվող քաղաքական վենդետտայի հետ։ Սա արդեն ոչ թե քաղաքականություն է ու իրավաբանություն, այլ հոգեբանություն։ «Թավշյա» կարգախոսներով իրականացվող հաշվեհարդար՝ սեփական անցյալի դեմ կռիվ տալու և սեփական բարդույթները հաղթահարելու ենթագիտակցական վարքագծի տեսքով։ Մահապարտ իշխանությունը Նիկոլ Փաշինյանն իր ներկայիս վարքագծով դարձել է մահապարտ՝ մահապարտ դարձնելով ու վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետությանը։ Կալանավորելով ու հետապնդելով Քոչարյանների ընտանիքին՝ նա ցույց է տալիս, որ ամեն գնով կառչած է մնալու աթոռից։ Նրան այլևս իշխանությունը պետք է լինելու սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Ժողովրդավարության ու ազատ ընտրությունների մասին այս պայմաններում պետք է մոռանալ։ Փաշինյանը, վախենալով բումերանգի էֆեկտից, անձնական շահը վեր է դասելու պետականից։ Քաղաքական վենդետտաների դարաշրջանը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Հայաստանին, ո՛չ ՀՀ քաղաքացիներին, ոչ էլ անձամբ Փաշինյանին։ Սա մի խաղի կանոն է, որը ենթադրում է, որ ամեն մի հաջորդ դատելու և հետապնդելու է իր նախորդին։ Իսկ դա արատավոր շրջանի մեջ է գցելու Հայաստանը։ Միակ լուծումն այն է, որ մենք վերադառնանք սիրո և հանդուրժողականության մթնոլորտին, ինչը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից։ Նրան հիմա գիշերները հաստատ հետապնդում են մղձավանջային երազները, իսկ ցերեկը՝ մարդկային վախը։ Բայց չէ՞ որ վտանգավոր է երկրի ղեկավարի դերում ունենալ մեկին, ով վախերի մեջ է ապրում։ Նման վիճակում մարդը չի կարող ռացիոնալ որոշումներ կայացնել։ Իռացիոնալիզմի հետևանքներն արդեն իսկ երևում են։ Եթե այսպես շարունակվի, ապա արդյունքները լինելու են շատ կանխատեսելի։ Վերջ է պետք դնել, հետևաբար, քաղաքական վենդետտաներին։ Ռոբեսպիերին ու Տրոցկուն հարցրեք, կասեն։ Կամ թեկուզ դիմեք Կերենսկու օգնությանը, ով ինչ–ինչ հանգամանքներից ելնելով՝ սկսեց հետապնդումները, ու վերջում ստիպված էր գլխապատառ փախչել Ռուսաստանից։ Ի դեպ, որոշ պատմաբաններ պնդում են, որ Կերենսկին փախել է կանացի շոր հագած, որպեսզի չճանաչեն, քանզի նրան բոլորն էին ճանաչում։ Չէ՞ որ նախկին լրագրող, բանակում չծառայած, բայց զինվորականի հագուստ կրել սիրող Կերենսկին 1917–ի փետրվարյան հեղափոխության սիրելին էր... Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am