Սա վիրավորանք է Արցախյան ազատամարտի հերոսների հանդեպ. Արմեն Աշոտյան
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վարչապետի ուղերձի տեքստը Ղարաբաղյան շարժման կապակցությամբ, որում կրկին փորձ է արվում միեւնույն հարթության մեջ դնել Արցախյան շարժումը եւ անցյալ տարվա իշխանափոխությունը, վիրավորանք է Արացախյան ազատամարտի հերոսների հանդեպ, իսկ պատմության գնահատման տեսակետից՝ անհեթեթություն։ Սա արդեն պետական քաղաքականության մաս է դառնում, որի դառը հետեւանքները իրենց սպասել չեն տա։ Շնորհավոր տոնդ, Ազատ Արցախ»:
