Եվրատեսիլ 2016–ին Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի LoveWave երգն առաջին անգամ հնչել է ապրիլի 3–ին մոսկովյան Известия Hall-ում: Այստեղ անցկացվել է Եվրատեսիլի այս տարվա նախնական համերգը, որի շրջանակներում կենդանի ելույթ են ունեցել մրցույթում Ռուսաստանի, Բելառուսի, Ալբանիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Կիպրոսի, Մալթայի եւ Սան Մարինոյի, ինչպես նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Համերգից առաջ Հայաստանի պատվիրակը Facebook–յան իր էջում երկրպագուներին տեղեկացրել է, որ հրաժարվել է բոլոր հարցազրույցներից, իսկ կատարումը նվիրելու է զոհված հայորդիների հիշատակին.
«Միշտ փորձել եմ ինձ համոզել, որ խաղաղությունը բացարձակ ու անխախտ արժեք է բոլորի համար: Բայց պատմական հիշողությունը, ներկայի պատկերը բոլորովին այլ բան են հուշում ... Ցնցված եմ եւ դատապարտում եմ հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր խախտում: Աղոթում եմ խաղաղության շուտափույթ վերականգման համար... Ամուր եղեք, իմ եղբայր զինվորներ:
Այժմ Մոսկվայում եմ եւ չեղյալ եմ համարել եվրատեսիլյան մամուլի ասուլիսը, բոլոր հարցազրույցները, ժամանցային հանդիպումները, չեմ մասնակցելու նաեւ կարմիր գորգի արարողությանը... Բայց երեկոյան կփորձեմ հավաքել ուժերս եւ կատարումս նվիրել 12-ամյա Վաղինակի եւ բոլոր այն քաջերի հիշատակին, ովքեր զոհը դարձան այս ահաբեկչության: Թող երգս խաղաղության ու սիրո կոչ լինի, ձայնս հատի բոլոր սահմանները եւ կանգնեցնի չարին: Աստված մեզ պահապան»,- գրել է երգչուհին:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը