Երևանում տղամարդիկ գողություն են կատարել ավտոմեքենայից. ՔԿ (տեսանյութ)

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 25-ին՝ ժամը 16:10-ից մինչև 16:20-նն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք բացել են Երևան քաղաքի Հ.Հովսեփյան փողոցում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը, գաղտնի հափշտակել ավտոմեքենայի մարտկոցը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես երկու երիտասարդներ մոտենում են նշված ավտոմեքենային, քաշելու միջոցով բացում են ավտոմեքենայի շարժիչի ծածկոցը, հափշտակում էլեկտրական մարտկոցը և հեռանում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ ՔԿ-ից խնդրում են նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Կադիրով․ Ուկրաինան պետք է դառնա Ռուսաստանի մարզ Ճապոնիայում աղբամաններից ու ծխարաններից զատ բան չսովորեց․ Գեղամ Մանուկյան Ադրբեջանական գրքերում Հայաստանը ներկայացնում են որպես ռուսների կողմից օկուպացված տարածք Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանություն Հանրապետական մարզադաշտը հակաֆուտբոլային է՝ «կախիչից» սկսած...բայց դա էլ մի այլ կարգի ծաղր է Մենք քեզ կարոտում ենք. Սամվել Կարապետյանի դուստրը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Ագարակի խաչմերուկում բախվել են «Tesla»-ն ու «Toyota»-ն Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջիկա օրերին կհանդիպեն Հայաստանում․ ՀՀ ԱԳՆ Սամվել Կարապետյանը զրպարտության հերքման պահանջով հերթական հայցադիմումն է ներկայացրել «Ճապոնիայում աղբամաններից զատ բան չսովորեց, իրեն ընդունած վարչապետ Իսիբան այսօր հրաժարական է տալու Դպրոցի հանդերձարանում մի քանի տղաներ ծեծի են ենթարկել 8-ամյա երեխայի, ով տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանն ու Թուրքիան կանցկացնեն Մարգարա-Ալիջան անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ․ Սպերցյան Ողբերգական դեպք․ Աբովյան քաղաքի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում Մահվան ելքով վրաերթ. «ՎԱԶ 21102»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել բնակչի տան հողամասում «Լամպերի» թաղամասում, հրդեհ է բռնկվել կայանված «Գազել»-ում․ այն վերածվել է մոխրակույտի ՀՀ-ն բոլոր ոլորտներում պարտվում է, բայց պատասխանատուները շարունակում են հպարտանալ պարտություններով ՀՖՖ-ն ֆուտբոլը զարգացնելու մասին մտածելու փոխարեն սև շուկայում միլիոններ է խփում Թուրքիան հերքում է Իսրայելի արմատական ​​նախարարի դեմ մահափորձին իր մասնակցությունը Ջավախքում ձերբակալվել են քաղաքացիներ «հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու» մեղադրանքով Ֆուտբոլային հանդիպման ֆեյք տոմսեր են վաճառել «Արցախը չի լուծարվել. նպատակ ունեն Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա». փաստաբան Նիկոլը շարունակում է Հայաստանը մոտեցնել վիլայեթացման․ Շարմազանով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am