Գործարք, որից վատ հոտ է գալիս

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ: ՀԱԿ-ը, մասնավորապես, առաջարկում է Նիկոլ Փաշինյանին 1 տարվա ընթացքում նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և անցնել կիսանախագահական համակարգին, ապա նոր Սահմանադրության պարագայում մեկ տարվա ընթացքում էլ կազմակերպել նախագահական ընտրություններ: ՀԱԿ-ի առաջարկը, որքան էլ արտասովոր, բայց միեւնույն պահին տրամաբանական է՝ այն բխում է Փաշինյանի շահերից: Զարմանալի է, հենց այսպիսի նեղ անձնական շահերի համար ՀԱԿ առաջնորդը կարող է նման առաջարկով հանդես գալ այն պարագայում, երբ Հայաստանում դեռ նոր-նոր են անցում կատարել խորհրդարանական համակարգին եւ պետք է հասկանալ, որ այսպիսի անցումներն անցնցում չեն անցնում,չհաշված պետության վրա նստող ահռելի գումարները: Այսինք, առանց սպասելու՝ լավն է արդյոք խորհրդարանական համակարգը, արդյոք այն իրապես նպաստում է քաղաքական մի շարք ինստիտուտների կայացմանը, գործում են արդյոք հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմները իշխանության հակադիր թեւերում, ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ հին համակարգին ու հենց այս չհիմնավորված առաջարկով կասկածներ հարուցում, որ այս համակարգը Փաշինյանին հարկավոր է օդ ու ջրի պես ու պետք չէ ավելորդ ձեւականությունների հետեւից ընկնել ու հանրությանը բացատրել, թե ինչու է հարկավոր վերադառնալ կիսանախագահական համակարգին: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոգեհայրը բոլորիցս լավ է հասկանում, որ վաղ, թե ուշ Փաշինյանի եւ իր իշխանության վարկանիշն ընկնելու է, եւ այդ տենդեցն արդեն ակնառու է: Հասկանում է, որ խորհրդարան անցած իմքայլիստները գաղափարական միասնության դաշտում չեն եւ վաղ թե ուշ տրոհումը գնալու է ու չի բացառվում, որ ինչ որ պահից վարչապետի հրաժարականի հարց դրվի: Հետեւաբար հարկավոր է Փաշինյանին շնորհել նախագահի առաջնային մանդատ եւ նրան զերծ պահել նման ռիսկերից: Իսկ եթե ավելի հեռուն չգնանք, ապա սա մի օրակարգ է, որով Փաշինյանը կարող է առաջիկա առնվազն երկու տարիներին սա դարձնել գլխավոր օրակարգ եւ երկրում բոլոր ձախողումները բարդել նախկինների ընդունած մոդելի վրա: Իսկ արդյունքում երկու տարի անց Փաշինյանը կդառնա Հայաստանի նախագահ ու եւս երկու ժամկետ միահեծան կկառավարի երկիրը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ եթե Փաշինյանը գնա Տեր-Պետրոսյանի առաջարկած ճանապարհով, ապա հանրության ճնշող մեծամասնության մոտ կամրապնդվի այն վարկածը, որ վերադարձել ենք ՀՀՇ-ի ժամանակներին եւ Տեր-Պետրոսյանն է երկրի իրական ղեկավարը: Հատկապես Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են, որը նա անում էր 2015-17թթ թվականին, երբ քաղաքական որոշ ուժեր պայքարում էին պառլամենտական համակարգի ներդրման դեմ՝ համարելով, որ այն շանս է տալու Սերժ Սարգսյանին վերարտադրվելու: Անի Սահակյան

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am