Արսեն Թորոսյանի կապը բժշկական կենտրոնի հետ
Ազգային ժողովում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ ինքը և իր կինը սեփական բուժհաստատություն չունեն: «Ես առնչություն չունեմ որևէ բժշկական կենտրոնի հետ, որևէ բիզնեսի սեփականատեր չեմ»,-ասաց նա: Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե «Միբս» բժշկական կենտրոնը պատկանում է Արսեն Թորոսյանին: Նախարարի խոսքով՝ խոսակցությունների պատճառն այն է, որ ինքը եղել է այդ բժշկական կենտրոնի տնօրենը, հիմա էլ նրա կինն է տնօրենը: Այս տարի այդ կլինիկան նախորդ տարիների համեմատ ավելի շատ պետպատվեր է ստացել:
