«Շեֆը» «կուտ է տալիս», երկաթյա լեդին՝ «ջրում»

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է անհարմար վիճակում։ Նրա կադրերը մեկը մյուսին գերազանցում է իր օրիգինալ տրամաբանությամբ ու ցնցող հայտարարություններով։ Ահավասիկ, ԱԺ ճեպազրույցներին այսօր իր ողջ մերկությամբ շլացրել է իշխանության երկաթյա լեդին՝ փոխխոսնակ Լենա Նազարյանը, որը համարվում է իշխանության համեմատաբար ինտելեկտուալներից։ Սակայն տիկնոջ հայտարարությունները, մեղմ ասած, խայտառակել են իշխանությանը։ Օրինակ մինչ Նիկոլ Փաշինյանը օրուգիշեր «լայվերով» մեր ուղեղները լվանում է, թե Հայաստանում իշխանությունը ձեւավորվել է բացառապես ՀՀ քաղաքացիների, ընդ որում՝ հպարտ քաղաքացիների կամքով, իսկ նրա կուսակից Թագուհի Ղազարյանն էլ մինչեւ հոգու խորքը վիրավորվում է հաղորդավարից, որ իրեն իշխանություն է անվանում, քանի որ այս պատգամավորուհու պատկերացմամբ իրենք ոչ թե իշխանություն են, այլ ժողովրդի կողմից ընտրյալ պատգամավորներ, Լենա Նազարյանը ոտատակ է տալիս այդ թեզը, խոստովանելով, որ եթե իշխանությունները ցանկանային, ապա ՏԻՄ ընտրություններին բոլոր 24 համայնքներում կհաղթեին իր թեկնածուները: Ինչպես հայտնի է՝ կիրակի օրը ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքապետեր, որոնք ամիսներ առաջ այս իշխանության ճնշման ներքո, կամ նրանց հորդորով հրաժարականի դիմումներ էին գրել, այսօր վերընտրվել են այդ պաշտոններում՝ ապացուցելով, որ իրականում ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուները պարբերաբար պարտվել են նաեւ նախկինում: Սակայն տիկին Նազարյանը բարձրաձայն խոստովանում է, որ որեւէ ընտրություններին հաղթելու համար կարեւորը ոչ թե ժողովրդի ցանկություններն են, այլ իրենց իշխանության որոշումը։ Հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանը որոշեր, որ պիտի իր թեկնածուները հաղթեն, ապա ի՞նչ էր անելու։ Արդյոք տիկին Նազարյանը ակնարկում է, որ քանի որ վարչապետը անձամբ քարոզչություն կամ ավելի ճիշտ հակաքարոզչություն չիրականացրեց, այդ պատճառով էլ իրենց թեկնածուները չանցան։ Այս խոստովանությունը եւ առհասարակ ՏԻՄ ընտրությունների արդյունքները մի շարք արձանագրումների տեղիք են տալիս։ Նախ, եթե այդպես է, ապա Հայաստանում իրապես արձանագրվում է, որ կա բացառապես մեկ մարդու իշխանություն, իսկ մնացյալները այդ մեկ մարդու կամակատարներն են։ Որ անկախ խորհրդարանի պատգամավորներն էլ իրենց մանդատի համար պետք է շնորհակալ լինեն Նիկոլ Փաշինյանին։ Մյուս կողմից՝ ընդամենը երկու ամիս առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի կուսակից մարզպետներն անհավանական ցուցանիշներ ապահովեցին, ասենք միայն Արարատի մարզպետը 25 հազարից ավել ձայն հավաքեց, հիմա նույն իր ղեկավարած մարզի Ուրցաձոր համայնքում վերընտրվել է նախկին համայնքապետը, որը մարզպետի հորդորով էր հրաժարական ներկայացրել։ Մի՞թե երկու ամսվա ընթացքում նույն մարզում իշխանության վարկանիշն այս կարգի անկում է ապրել, որ համայնքում հաղթում է ոչ թե մարզպետի թեկնածուն, որի համար ըստ տեղեկատվության միջոցներ ու ջանքեր չեն խնայել, այլ նախկին գյուղապետը։ Եթե՝ ոչ, իշխանությունները շարունակում են սիրված մնալ ՀՀ հպարտ քաղաքացիների կողմից, ապա կնշանակի, որ դեկտեմբերի ընտրություններին նրանք այլ ճանապարհով են իրենց ձայները ստացել։ Սակայն Լենա Նազարյանը մեկ ուրիշ՝ ավելի խայտառակ խոստովանություն է արել, ասելով, որ ընդդիմադիրներն առաջին անգամ են առանց ճնշումների եւ ուղղորդումների քվեարկել կառավարության ծրագրին, ճշտող հարցին՝ այսինքն՝ իրենք Ելք խմբակցության կարգավիճակում այդպես են քվեարկել, Նազարյանը փաստի առաջ է կանգնել, ասելով, որ խոսքն իրենց մասին չէ։ Իհարկե, բացատրություններն այլեւս կարեւոր չեն, քանի որ խոստովանությունն արդեն իսկ եղել է, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի կուսակիցը չի հերքել նախկինում իրենց «կեղծ ընդդիմություն» լինելու իրողությունը։ Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am