Փաշինյանի «շյուստրիությունն» ու ադրբեջանցիների հրճվանքը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և խնդրի կարգավորմանը։ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Ադբուլաևան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի խոսքերը բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության վերաբերյալ, «ինչպես նաև նրա մամուլի քարտուղարի կողմից մարզի հայկական համայնքի ներկայացուցիչներին որպես Ադրբեջանի քաղաքացիներ ներկայացնելը ճիշտ մոտեցում է»: Աբդուլաևան պարզաբանել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ԼՂՀ ադրբեջանցի բնակչությունը մասնակցում է բանակցություններին և նրանց ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները պետք է ուղղված լինեն բանակցությունների արդյունավետ հիմքերի ստեղծմանը և ոչ թե լարվածության մեծացմանը, հավելել է, որ «միջազգային հանրությունը ընդունում է այն փաստը Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները Ադրբեջանի բաղկացուցիչ մաս են հանդիսանում, որոնք գրավվել են Հայաստանի զինված ուժերի կողմից և գտնվում են օկուպացված վիճակում։ Իսկ այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ»։ Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում սկսեցին անընդմեջ կրկնել, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, որ ՀՀ իշխանությունների Արցախի փոխարեն չեն կարող բանակցել, այժմ Ադրբեջանի իշխանությունները գտել են ձևը «արդարանալու»: Նրանք հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնում են որպես՝ Ղարաբաղցիներին Ադրբեջանի քաղաքացի ներկայացնելու փաստ: Բացի այդ, Բաքուն կոչ է արել Նիկոլ Փաշինյանին չլարել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: «Ն.Փաշինյանը չպետք է լարի իրադրությունն իր հայտարարություններով, այլ ընդհակառակը, պետք է նախադրյալներ ստեղծի հակամարտության կարգավորման գործում արդյունքի հասնելու համար, ինչն ընդգծում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում», - «Интерфакс-Азербайджан»-ին ասել է Լ. Աբդուլլաևան: Նա նշել է, որ Ադրբեջանի համար անընդունելի են հայկական կողմի մեղադրանքները Բաքվի «ագրեսիվ հռետորաբանության» և բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխելու փորձի վերաբերյալ: «Մի կողմից, նա խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմանների ստեղծման կարևորության մասին, մյուս կողմից՝ փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը՝ փորձելով մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության» համար, իբր, երկիրը բնակչությանը նախապատրաստում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Ճշմարտությունն այն է, որ խոսքը ոչ թե Ադրբեջանի «ագրեսիվ հռետորաբանության», այլ Հայաստանի ագրեսիվ գործողությունների մասին է», - ասել է Լ.Աբդուլլաևան: Լ. Աբդուլլաևան հայտարարել է, որ մինչ օրս Հայաստանի ղեկավարության հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում տարածաշրջանի խաղաղության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: «Որքան շուտ Հայաստանի վարչապետը հասկանա, թե ինչ օգուտներ կբերի հակամարտության կարգավորումը տարածաշրջանին և հատկապես իր երկրին, այնքան շուտ նա կկարողանա իրականացնել Հայաստանի բնակչությանը տված «տնտեսական հեղափոխության» վերաբերյալ խոստումը», - հավելել է Լ.Աբդուլաևան: Հիշեցնենք՝ օրերս Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին, ասել էր, որ Ադրբեջանում առավել հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։ «Մենք կարծում ենք, որ հարցի խաղաղ կարգավորման համար նախ պետք է խաղաղության մթնոլորտ հաստատվի։ Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ, առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պայմաններում։ Եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իր հռետորաբանությանը վերջ տա, բնականաբար մենք պետք է մեր կողմից արձանագրենք մեր ոչ ագրեսիվ դիրքորոշումը։ Սակայն դա չի նշանակում, որ որևէ ագրեսիվության կամ ագրեսիայի համարժեք պատասխան տալ չենք պատրաստվում», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Այժմ Ադրբեջանի իշխանություններն անցել են ակտիվ հակազդման փուլի: Բաքվի խոսքային «հարձակումներն» էլ ավելի կինտենսիվանան, որովհետև Ադրբեջանում հասկացել են, որ հայկական կողմն էլ ժամանակի ընթացքում «ասելու է իր խոսքը»՝ ամրապնդելով դիրքերը առաջիկա հնարավոր բանակցություններից առաջ: Այնպես որ, Փաշինյան-Ալիև առաջիկա հնարավոր հանդիպումից առաջ, կարելի է ասել, իրավիճակը կրկին զրոյական կետում է հայտնվել: Թամար Բագրատունի

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am