Հաջորդը ոստիկանապետն է
Փետրվարի 22-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ, իսկ մյուս շաբաթ՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մինչ այժմ հրավիրել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումներն ընթանում են դռնփակ ռեժիմով։
