«Մայդանի» ժամանակ անձամբ եմ զոհերի մարմինները դուրս բերել հրապարակից.Պորոշենկոն պատմում է (տեսանյութ)
««Մայդանի» ժամանակ անձամբ եմ զոհերի մարմինները դուրս բերել հրապարակից: Ուղիղ 5 տարի առաջ իմ օրը սկսվեց նրանից, որ ես դուրս եկա Մարինյան պուրակ, քայլերս ուղղեցի դեպի Գերագույն ռադայի շենք, այդ ժամանակ ժամը 9:00-ն էր: Տեսա Մայդանի ինքնապաշտպանության 14-րդ հարյուրյակի անդամներին: Կանգ առա, խոսեցի: Նրանք ինձ օգնության հարցով դիմեցին, քանի որ իրենց վրա կրակում էին»,- Իվանո-Ֆրանկովսկում այդ օրերին նվիրված միջոցառման ժամանակ պատմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
