proekt.media- ի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին` Հեյդար Ալիև կրտսերը, 9 տարեկանում դարձել է Մոսկվայի Ռուբլևո-Ուսպենկսի մայրուղում գտնվող «Մայենդորֆ այգիներ» փակ բնակավայրում տեղակայված շքեղ առանձնատան սեփականատեր,որը հարևանությամբ Դմիտրի Մեդվեդեևի նստավայրն էր, երբ նա ՌԴ նախագահն էր:
Այդ գյուղում սեփականություն ունեն ռուս հայտնի գործարարներ Վլադիմիր Լիսինը, Իսկանդեր Մահմուդովը, Անդրեյ Բոկարևը, Դմիտրի Մազելինը և այլք:
Հեյդար Ալիևի կրտսերի տան մակերեսը 1600 քառակուսի մետր է, տնամերձ տարածքինը` 7 հազար քմ:
«Մայենդորֆի այգիները» Ալիևների ընտանեկանն է. ոչ հեռու Իլհամ Ալիևի ավագ դստեր` Լեյլայի տունն է, որը նա ձեռք է բերել 20 տարեկանում:
Կրտսեր Ալիևի տան և տնամերձ տարածքի փաստաթղթերը նախապես ձևակերպված են եղել Արիֆ Փաշաևի անունով` նախագահի աներոջ: Փաշաևը մեկ տարի անց նվիրել է այն Հեյդար Ալիև կրստերին: Պայմանագիրը ձևակերպվել է 2007-ին, այդ իսկ պատճառով անշարժ գույքի գինը դժվար է գնահատել, սակայն նման տարածքով տների գինը ներկայումս 35 մլն դոլար է:
Ալիևները` նա և կինը, նաև բնակարան ունեն Մոսկվայի շքեղ թաղամասում` Մեծ Յակիմանկա, 26 հասցեով:
Ըստ նյութի հեղինակի` Ռուբլյովկայում գտնվող առանձնատունը միակը չէ, որ Ադրբեջանի նախագահը գրանցել է Հեյդար Ալիև կրտսերի անունով. 2009-ին ` 11 տարեկան հասակում նա դարձել է Դուբայում գտնվող 9 առանձնատների սեփականատեր:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը