Թուրքիան վարձել է Հայոց ցեղասպանությունը ժխտող իրավաբանական մի ընկերության, որը կպաշտպանի երկիրը 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների գործողություններից տուժածների ներկայացրած դատական հայցի քննության ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կայքից:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում 2017 թվականի մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքի խաղաղ ցույց էր կազմակերպվել: Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվել էին խաղաղ ցուցարարների, այդ թվում` հայերի և քրդերի վրա: Նրանք ծեծկռտուք էին սկսել այն ժամանակ, երբ ցույցի մասնակիցներից մեկը պարզել էր քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դրոշը: Հարձակման հետևանքով տուժել էր 9 մարդ:
Ոստիկանական դեպարտամենտի խոսնակ Դասթին Սթերնբեքը տեղեկացրել էր, որ կատարվածի առնչությամբ 2 մարդ ձերբակալվել է (Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակից): Նրանցից մեկը մեղադրվում էր բախման ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ:
«Նման հարձակումներ չէինք սպասում տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում, թեև դրանք սովորական են Էրդողանի կառավարած Թուրքիայում եւ այլ բռնատիրական երկրներում։ Թուրքիան փորձում է իր անհանդուրժողականությունը Միացյալ Նահանգներ փոխադրել»,- այս առնչությամբ հայտարարել էր Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը հարձակման մի մասը տեսագրել և տեղադրել էր Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:
Ցույցը կազմակերպվել էր ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և քրդական, ասորական ու հունական կազմակերպությունների կողմից:
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը