Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի եղանակի մասին
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկա հինգ օրերին սպասվում է կայուն եղանակ: Հանրապետությունը գտնվում է անտիցիկլոնի ազդեցութան գոտում, դրա հետ մեկտեղ հարավ-արեւմուտքից անընդհատ կլինի տաք օդային հոսանքի ներհոսք»: Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Սուրենյանը գրել էր. «Ժողովուրդ ջան, այս քամին ձյան տեղ չի անում, ավելի տաք հոսանք է գալիս, այնպես որ չխաբնվեք»:
