Թե՞ զգացիր, որ Տարոնը ճիշտ էր դու սխալվել էիր

Հայկ Մարության իմ սիրելի կոլեգա։ 2013 թվականին ես հավատացի քեզ , կանգնեցի կողքիդ, պայքարեցի քեզ հետ հանուն Երևանի և երևանցու։ Գիտես ինչ՞ հույս կար իմ մեջ, ինչ՞ հավատ, որ դւ ու մենք պայքարում ենք որպեսզի լավ լինի, որպեսզի մենք ու մեր երևանցիները կարողանան ունենալ լավ ու մատչելի տրանսպորտ, բայց ինչ՞ եղավ ընկերս, դու ինչու՞ խաբեցիր մեզ։ Փաստորեն սա ոչ թե պայքար էր հանուն երևանցու այլ մենք ընդամենը քո վարկանիշի համար էինք պայքարում։ Հիմա դու ես քաղաքապետը և դու ասում ու անում ես նույնը ինչի դեմ ինքդ էիր պայքարում։ Ինչ՞ը քեզ փոխեց Հայկ պաշտոնը թե՞ զգացիր, որ Տարոնը ճիշտ էր դու սխալվել էիր։ Ինչ՞ անենք Հայկ։ Հիմա էլ՞ի պայքար սկսենք նույն պայքարը, բայց դու կլինես բարիկադի մի կողմում մենք՝ դերասաններս մյուս կողմում։ Հայկ հարգելիս կարող ես՞ ինձ ու մյուսներին օրինակ բերես այն հանրությունրց գոնե երկուսին ովքեր պահանջում են տրանսպորտի թանկացումը։ Հայկ մի ստեք մեր ժողովրդին, պարզապես մի ստեք... Գրել է Անահիտ Մութաֆյանը