Հաջորդ՝ ավելի սարսափելի պատերազմի սպառնալիքը

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հրապարակվել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի հեղինակած արցախյան հակամարտության թեմայով «Լեռնային Ղարաբաղ՝ Անդրկովկասի վառոդե տակառ» վերտառությամբ ծավալուն հոդվածը: Հոդվածագիրն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է հակամարտության ժամանակագրությունը՝ նկատելով, որ միջազգային իրավունքի ժամանակակից նորմերի տեսանկյունից սա դասական ու անլուծելի հակասություն է սահմանների անխախտելիության (հօգուտ Ադրբեջանի) ու ազգերի ինքնորոշման իրավունքի (հօգուտ Հայաստանի) միջև: «Անկեղծ ասած՝ Ղարաբաղյան հակամարտության դեպքում կա որոշակի խորամանկություն. չէ՞ որ ԽՍՀՄ փլուզումն ամբողջովին խախտեց սահմանների անխախտելիության սկզբունքը՝ միևնույն ժամանակ իրագործելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Եվ այս դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է նախկին միութենական պետությունների սահմաններն անձեռնմխելի համարվեն: Առավել ևս, որ ԽՍՀՄ կոմունիստական իշխանություններն այդ սահմանները նկարել էին չափազանց կամայական կերպով»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ գրում է Խրամչիխինը: Հեղինակի համար նաև տարօրինակ է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման հետևանքով միութենական պետությունները Խորհրդային Միության կազմից դուրս գալու անհերքելի իրավունք ունեին, մինչդեռ ինքնավար հանրապետություններն ու շրջանները միութենական պետությունների կազմից դուրս գալու իրավունքից զրկված էին: «Այսպիսով, եթե պատմական համատեքստի տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտությունում արդարներ ու մեղավորներ փնտրելն անիմաստ է, ապա ԽՍՀՄ փլուզման համատեքստում ավելի արդար պետք է համարել հայերին: Ամեն դեպքում, նրանք ավելի հետևողական էին՝ հետևելով բացառապես ինքնորոշման իրավունքին: Մինչդեռ Ադրբեջանը, անկասկած այդ իրավունքը ճանաչելով իր իսկ համար, Ղարաբաղին մերժեց այդ հարցում»,- գրում է Խրամչիխինը: Այնուհետև հեղինակը ներկայացնում է՝ ինչպես է ծագել հակամարտությունը, ռազմական գործողությունների ընթացքն ու դրանց ելքը՝ նկատելով, որ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների հայկական կողմի հակահարձակումները գրեթե միշտ ավելի արդյունավետ ու հաջողված են եղել: Անդրադառնալով Օմարի լեռնանցքի մարտական գործողությանը՝ հեղինակը գրում է, որ դա վճռորոշ պահ էր ամբողջ պատերազմի համար: «Արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը հաղթանակի որևէ շանս չունի»,-գրում է Խրամչիխինը՝ նշելով, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվի նյութական ու մարդկային կորուստներն անհամեմատ ավելի մեծ են եղել, քան Հայաստանինը: Հոդվածի վերջում հեղինակը նշում է, որ երկու պետությունների ու ժողովուրդների միջև պահպանվում է փոխադարձ սուր ատելության մթնոլորտը, հակամարտության լուծմանն առնչվող նրանց դիրքորոշումները բացառում են մեկը մյուսի տարբերակները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս չճանաչված է, բայց գրեթե ամբողջովին ինտեգրված Հայաստանին: Ստեղծված «ստատուս-քվո»-ն միանգամայն ընդունելի է հայերի, սակայն միանշանական անընդունելի նավթային եկամուտների շնորհիվ ռազմական ներուժն ավելացնող ադրբեջանցիների համար: «Այն, որ վաղ, թե ուշ Ղարաբաղի համար պատերազմը վերսկսվելու է, գրեթե կասկածի տեղիք չի տալիս: Իսկ այ դրա ելքը կանխատեսելը չափազանց բարդ է: Այնուհանդերձ՝ իրավիճակի սրման միտումը վերջին շրջանում ակնհայտ է: Հնարավոր է՝ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են»,-եզրափակել է հեղինակը: Այն, որ պատերազմը մոտ է՝ խոսվել է միշտ, իսկ 2016-ից հետո՝ շատ ավելի հաճախ: Թվացյալ է այն անդորրը, որն այսօր կա սահմաններում և որով ոգևորված են Հայաստանի իշխանությունները: Այս հարաբերական անդորրն ավելի վտանգավոր է, որովհետև հաջորդ պատերազմը կարող է լինել ավելի ուժգին ու սարսափելի: Երբ կողմերը միմյանցից գոհ են, նույնիսկ կարգավորման հնարավորություններ են տեսնում՝ դրանից հետո հիասթափությունն ավելի մեծ է լինում ու վտանգներն ավելի ահռելի չափերի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am