Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս Տիգրան Սարգսյանի դափնիները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը «տնտեսական հեղափոխության» գլխավոր գործիքի դերում տեսնում է ՀԴՄ կտրոնը։ ՀԴՄ կտրոնը պաշտամունքի առարկայի է վերածվել։ Նկատենք, որ «ժողովրդի վարչապետն» այդ առումով օրիգինալ չէ։ Հայաստանում տնտեսական հրաշքի իրագործման համար ՀԴՄ կտրոնին գերհատկանիշներ էր վերագրել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը«հեռավոր» 2008–ին։ Դատելով ամենից՝ Հանրապետության հրապարակում «ժողովրդի վարչապետ» ինքնահռչակված Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս «երջանկահիշատակ» վարչապետ Տիգրան Սարգսյանիդափնիները։ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ «Շահում ես դու, շահում է պետությունը»կարգախոսով հեռուստաշոուներ, շահումով խաղեր, երաժշտական փառատոններ ու այլ ակցիաներ էին իրականացվում։ Դրանից հետո ՀԴՄ կտրոնն, իրոք, սկսեցին զանգվածաբար «խփել», բայց դա բան չփոխեց։ Ավելի ճիշտ՝ փոխեց դեպի վատը, քանզի տնտեսական քաղաքականությունը միայն ՀԴՄ կտրոն խփելը չէ և ոչ էլ թանկարժեք բիոզուգարաններ գնելը։ 2009–ին Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների անկումը վատագույններից էր աշխարհի մակարդակով, և դա՝ հեղափոխական Տ. Սարգսյանի շնորհիվ։ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ կապում էր ՀԴՄ կտրոնի հետ։ Հիմա Փաշինյանն էլ է նույնն անում։ Սարգսյանն ասում էր, որ եթե ՀԴՄ կտրոնը չլինի, ապա թոշակ ու աշխատավարձ չի լինի, ճանապարհները չեն կառուցվի, բանակը չի պահվի։ Փաշինյանն էլ նույն բառապաշարն է օգտագործում։ Թե ինչով ավարտվեց Տիգրան Սարգսյանի ՀԴՄ–ական բարեշրջումը, հիշում են բոլորը. ՀՆԱ անկում, արտագաղթ, պետական պարտքի ավելացում, գործազրկության աճ, աղքատության ավելացում և այլն։ Թե ինչ է սպասվում Փաշինյանի ՀԴՄ–ական հեղափոխության արդյունքում, թողնենք ԱՎԾ–ին։ 7or.am Հ.Գ.։ ՀԴՄ կտրոն «խփելը» դրական երևույթ է։ Հասկանալի է, որ կառավարությունն այդպիսով փորձում է ստվերային բիզնեսի դեմ պայքարել ու հաշվառելի տնտեսություն ունենալ, բայց բիզնեսի փաստաթղթաշրջանառության շղթայի թափանցիկության ապահովումը միայն ՀԴՄ կտրոնը չէ։ ՀԴՄ կտրոնն այդ շղթայի վերջին հատվածն է։ Ստվերային տնտեսության դեմ պայքարի գործընթացը պետք է սկսվի վերևից։ Այսինքն՝ մանրածախ առևտրականը պետք է հնարավորություն ստանա մեծածախից ամբողջությամբ ստանալ իր գնածի հաշիվ–ապրանքագիրը։ Խոշորն էլ իր հերթին պետք է հնարավորություն ստանա ողջամիտ հարկային ու մաքսային դաշտում գործել։ Զուգահեռաբար պետք է խրախուսել ու ներդնել անկանխիկ դրամաշրջանառության մշակույթը։ Բազմաթիվ այլ գործիքակազմ էլ պետք է կիրառել՝ թափանցիկ, հաշվառելի, մրցակցային ու մասնակցային տնտեսություն ունենալու համար։ Թե չէ փաստաթղթաշրջանառության ամբողջ շղթայի մեջ միայն ՀԴՄ կտրոնն առանձնացնելն ու դրան գերհզոր հատկանիշներ վերագրելը պարզունակ մոտեցում է։ Դա նաև հետագա անհաջողություններից ապահովագրվելու և պատասխանատվությունից խուսափելու դեմագոգիկ ձև է՝ «Ես ի՞նչ անեմ, հպարտ քաղաքացին ՀԴՄ կտրոն չպահանջեց ու «տնտեսական հեղափոխություն» չարեց» թեմայով։ 7or.am

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am