Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոս են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին չորս օր գիշերել է Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում։
Նախորդ մեր հրապարակման մեջ մենք նշել էինք, որ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ասել էր․«Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս»: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, ասաց.«Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»:
Տեղեկատվությունը ևս մեկ անգամ ճշտելու համար Politik.am-ը կրկին կապ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ։ Այս անգամ ևս Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը հստակ պատասխան չտվեց, ավելին՝ խորհուրդ տվեց դիմել կառավարություն․«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Կարող եք ճշտել Կառավարության լրատվական բաժնից»:
Կառավարությունից ևս մեր զանգերը անպատասխան մնացին։ Ըստ ամենայնի, նոր իշխանությունները որոշել են կոծկել այս ամոթալի պատմությունը։
Սակայն մեզ հաջողվեց ճշտել ավելին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Աննա Հակոբյանի 4-օրյա հանգիստը Շվեյցարիայում արժեցել է ավելի քան 5 մլն դրամ։ Նույն լուրերի համաձայն՝ Աննա Հակոբյանը նաև ճոխ գնումներ է արել Շվեյցարիայում։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը