Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար. civilnet.am

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին ՍիվիլՆեթին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։ ՍիվիլՆեթը հարցմում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։ «Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր  դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։ 2018թ․ սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ խոսել էր հանրությանը «Սաշիկ» անունով հայտնի Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին։ «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ […]: Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ 30 միլիոն դոլարը հանելու է և վերադարձնելու է կամավոր պետական բյուջե»,- նշել էր Փաշինյանը: Ալեքսանդր Սարգսյանը, ի պատասխան այս հայտարարության, Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր բանկային գաղտնիք հրապարակելու մեջ: Սարգսյանն ընդգծել էր, որ իրեն պատկանող դրամական միջոցներն օրինական են, և Փաշինյանին հորդորել էր իրավապահներին կոչ անել՝ «կալանքից ազատել իր և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները»։ ՍիվիլՆեթը առաջիկայում կներկայացնի նաև, թե 2018-ի մայիսից ի վեր որքան գումար է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքում վերականգնվել պետական բյուջե։ civilnet.am

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am