ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ի՞նչը կառավարությունից...
Հպարտ քաղաքացին, ով իր կյանքի գնով, իսկ ավելի ստույգ՝ ամեն օր տուն չվերադառնալու մտայնությունը գլխում, ձեռքը վեր պարզած՝ հեղափոխություն էր կատարում, գիտե՞ր, որ ինքն իր համար նոր պարտավորություն է ստեղծում՝ կատարել տնտեսական հեղափոխություն...
Չեմ կարծում...
Եթե այդ ամենն արվեց՝ իշխանության բերելու մի ուժի, որի միակ կամ հիմնական առաքելությունն այն է, որ քաղաքացուն հուշի, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհն այն մոռանալն է, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է կարծել։
Սա ուղղակի շատ վտանգավոր դեղատոմս է...
Այսինքն՝ ինչ՞... Ընդամենը սրա՞ համար էր հեղափոխությունը...
Դա նույնն է, թե բժիշկը բավարարվի՝ իրեն այցելած ծանր հիվանդին «խելքի գցելով», որ նրա միակ բուժումը հիվանդությունը մոռանալն է...
Բա դեղերը, բա նշանակումները, բա բժշկի հսկողությունը...
Տեսնես ո՞վ է այս գաղափարի ապիկար արարիչը, ով օր ծերության, վերջին հարվածն է ուզում հասցնել մեր հավատավոր ժողովրդին...»:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը