Ով է մանուկ ժամանակ ճնշել Արայիկ Հարությունյանին

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասին ոլորտում արդեն ուրույն կարծիք է ձեւավորվել: Մասնավորապես, դպրոցական կոլեկտիվներում այլեւս կասկած չունեն, որ նախարարը ծանր դպրոցական տարիներ է ունեցել եւ նրան ամենօրյա ռեժիմով ճնշել են նրա ուսուցիչները: Ինքն էլ մեծացել է ու որոշել է մուռը հանել նրանցից: Ամեն Աստծո առավոտ ԿԳ նախարարն արթնանում է եւ իր նոր որոշմամբ սթրեսի ենթարկում ուսուցչական կոլեկտիվներին: Օրինակ մի օր արթնանում է ու որոշում, որ դպրոցներում, կամ որոշ դպրոցներում պետք է լուծարեն  մանկավարժական խորհուրդները ու նորը ձեւավորվեն, թե ինչու, դա արդեն կարեւոր չէ, կարեւորը, որ նախարարն է այդպես ցանկանում: Մի օր էլ հրովարտակ է արձակում նոր ծնողական կոմիտեներ ձեւավորել: Ավելորդ է խոսել, որ վերջին շաբաթներին նախարարը հրահանգել է հակահեղափոխական տնօրեններ ունեցող դպրոցներում ստուգումներ անցկացնել, դրանց արդյունքում որպես կանոն տնօրենները հրաժեշտ են տալիս  պաշտոններին : Ուշագրավ է, որ դպրոցների կոլեկտիվներին ամենօրյա փորձության ենթարկելուն զուգահեռ նրանց նկատմամբ ֆինանսական սանկցիաներ են կիրառվում: Մի քանի դպրոցներից տեղեկացանք, որ ուսուցիչները 13-րդ աշխատավարձ չեն ստացել, նրանց պարգեւատրումը եղել է աշխատավարձների 40 տոկոսի չափով: Իսկ փետրվարի աշխատավարձները մոտ 7-10 օրով ուշացրել են: Բայց սա դեռ ամենը չէ: Կրթության եւ գիտության նախարարի արկածները սրանով չեն սահմանափակվում: Մեզ պատմեցին, որ նախարարի հրահանգով ենթականերին խիստ զգուշացում է տրվել, որ հանկարծ Տյառն ընդառաջի տոնակատարության նկարներ չհրապարակեն դպրոցների պաշտոնական  ՖԲ էջերում, առավել եւս կայքերում: Ինչպես հայտնի է, այս տոնը ամեն տարին նշվել է նաեւ դպրոցներում: Բայց քանի որ իշխանությունների՝ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարաբերությունները բոլորին է հայտնի, ապա հասկանալի է,թե ինչով է պայմանավորված նման վերաբերմունքը: Հիշենք, որ ամիսներ առաջ քննարկվում էր դպրոցներից եկեղեցու պատմության դասաժամերը կրճատելու, ապաեւ հանելու հարցը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ու թերեւս այդ պատճառով դուրս եկավ օրակարգից: Հատկապես Արայիկ Հարությունյանի եւ Կյանքի խոսք կրոնական կազմակերպության հետեւորդների միջեւ հետաքրքրական փոխհարաբերություններ կան: Շատերն են նկատել, որ նրա ֆեյսբուքյան գրառումներին այս կազմակերպության հետեւորդներն առանձնակի ակտիվությամբ են արձագանքում, եթե այդ գրառումը առաքելական եկեղեցու մասին է: Ի դեպ, տեղեկություններ կային, որ ընտրություններին էլ Կյանքի խոսքի հետեւորդները ակտիվ աջակցել են Փաշինյանին ու իր թիմին, գուցե դրանով է պայմանավորված, որ անգամ դպրոցներում չի խրախուսվում ծիսական տոնակատարությունները: Անի Սահակյան

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am