«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում։ Բանն այն է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է մարտի 5-ին, եւ միայն այդ ժամանակ խորհրդարանի օրակարգում կներառվի ու կքննարկվի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով, հիշեցնենք, նախատեսված է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12-ը: Միաժամանակ սա ենթադրում է, որ օպտիմալացվելուց հետո այդ նախարարությունների աշխատակիցներից ոմանք գործազուրկ կդառնան: Նախագիծն ընդգրկված է մարտի 5-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում, սակայն պարզ չէ՝ երբ այն կքննարկվի ու կընդունվի: Իսկ մինչ օրենքն ուժի մեջ կմտնի, այդ գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը նույն ռիթմով` իհարկե, կրճատումների սպասելիքով շունչները պահած»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը