4 հիմնական կետ. Ինչու դասագրքերը փոխելն այս պահին նպատակահարմար չէ

ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դասագրքերը փոխելու թեմայով: «Գրեթե բոլոր ծնողների մտահոգությունը դասագրքերի լավ կամ վատ լինելն է և մեզանից պահանջում են արագ փոխել դասագրքերը: Փորձեմ 4 հիմնական կետերով բացատրել, թե ինչու հենց հիմա նոր դասագիրք մշակելը նպատակահարմար չէ. 1. Դասագրքերի բովանդակությունը հենվում է առարկայական չափորոշիչների և ծրագրերի վրա, իսկ վերջիններս մինչև 2020թ. մայիս ամիսը բոլոր առարկաների մասով հերթով վերանայվելու են` համապատասխանեցվելով 21-րդ դարի սովորողակենտրոն, միջառարկայական նախագծային ուսուցման և կարողությունների և հմտությունների ձևավորման նպատակ ունեցող կրթության պահանջներին: 2. Դասագիրք ստեղծելու գործընթացը տևում է գրեթե 1 տարի, և դասագիրքը տպագրվում է 5 տարով: Հաշվի առնելով փոփոխությունները` մինչև նոր դասագրքերը մշակվեն և տպագրվեն դրանք այլևս արդիական չեն լինի, քանի որ չափորոշիչներն ու ծրագրերը փոխված կլինեն: 3. Չափորոշիչների և ծրագրերի փոփոխությանը զուգահեռ բարեփոխումների շրջանակում մշակվելու է նոր բովանդակություն: Այսինքն, նոր դասագրքեր մշակվելու են չափորոշիչների և ծրագրերի վերանայմանը գրեթե զուգահեռ: 4. Ըստ օրենքի, Հայաստանում կրթությունը չափորոշիչահեն է, և դասագիրքն ընդամենը օժանդակ նյութ է: Այսպիսով, յուրաքանչյուր ուսուցիչ ազատ է օգտագործելու ցանկացած ուսումնական ձեռնարկ, եթե այն երաշխավորված է ԿԳՆ-ի կողմից: Կան բազմաթիվ հմուտ ուսուցիչներ, ովքեր դասապրոցեսում օգտագործում են այլ օժանդսկ նյութեր)) Հ.Գ. Չափորոշիչների փոփոխության մասին` հաջորդիվ»,- գրել է նա:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am